
«Մենք չենք պլանավորում ֆուտբոլիստներ ստորագրել այս ձմռանը». «Ռեալի» գլխավոր տնօրեն

Մադրիդցիների կազմն ամբողջովին կոմպլեկտավորված է: «Ռեալի» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը հայտարարել է, որ մադրիդցիները դուրս չեն գա շուկա մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Մենք չենք մտածում ֆուտբոլիստների ստորագրման մասին այս ձմռանը: Այս հարցն իրականում գլխավոր մարզչի հարցն է, բայց հունվարին տրանսֆերներ կատարելու մտադրություն մենք չունենք»,- Սանչեսին է մեջբերում Managing Madrid-ը:
Ավելի վաղ AS-ը հայտնել էր, որ «Ռեալը» բանակցություններ է սկսել «Բավարիայի» հետ Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի վերաբերյալ: Մադրիդցիները գրավում են 3-րդ տեղը Պրիմերայի աղյուսակում՝ հետ մնալով «Վալենսիայից» 1 միավորով և «Բարսելոնայից»՝ 5 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը