
«Միլանը» չի պատրաստվում հեռացնել Մոնտելային

«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան՝ չնայած Իտալիայի առաջնության մեկնարկային 11 տուրերում կրած 5 պարտություններին, նախկինի նման օգտվում է ակումբի ղեկավարության աջակցությունից:
«Յուվենթուսի» հետ խաղից հետո (0:2) 43-ամյա մասնագետը երկժամյա հանդիպում է ունեցել «ռոսոներների» գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեի և մարզչական տնօրեն Մասիմիլիանո Միրաբելիի հետ, որի արդյունքը եղել է Մոնտելայի նկատմամբ աջակցության երկարաձգումը:
«Միլանի» ղեկավարությունը ենթադրում է, որ մարզիչն ընդունակ է շտկել իրավիճակը՝ շնորհիվ օրացույցի. մոտակա 8 տուրերում թիմը կհանդիպի ընդամենը մեկ ծանր մրցակցի՝ «Նապոլիի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը