Բաժիններ՝

««Ռեալը» կարող է հաղթել մնացած 4 տիտղոսները». Թոնի Կրոս

«Արքայական ակումբի» կիսապաշտպան Թոնի Կրոսը մտադիր է շարունակել տիտղոսներ նվաճել իր թիմի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալն» արդեն ձևակերպել է հաղթանակներ Իսպանիայի Սուպերգավաթում և Եվրոպայի Սուպերգավաթում:

Տվյալ պահին մադրիդցիները պահպանում են հաղթանակի շանսերը ևս 4 մրցաշարերում և կիսապաշտպան Թոնի Կրոսը հավատում է, որ «սերուցքայինները» կարող են նվաճել բոլոր գավաթները:

«Մեր մրցակիցները անընդհատ ավեի ուժեղ են դառնում, դրա համար տարեցտարի հաղթելը դառնում է ավելի դժվար: Այնուամենայնիվ, եթե մենք շարունակենք եռանդուն աշխատել, ապա կարող ենք հաղթել մնացած 4 տիտղոսները: Անհրաժեշտ է պահպանել բալանսը. հարձակվել և պաշտպանվել ամբողջ թիմով և այդ ժամանակ մենք կկրկնենք վերջին 2-3 տարիների հաջողությունը:

Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ «Ռալում», չէ որ սա աշխարհի լավագույն թիմն է»,- ասել է Կրոսը Marca-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս