Բաժիններ՝

«Ռոնալդուն շքեղ է, բայց Մեսսին մեծագույնն է». Դիմիտար Բերբատով

Բուլղարացի հարձակվողը արգենտինացուն կոչել է լավագույն ֆուտբոլիստը պատմության մեջ:

«Մեսսին մեծագույնն է: Ռոնալդուն շքեղ ֆուտբոլիստ է, բայց Լիոնելի խաղաոճն ինձ ավելի շատ է դուր գալիս. նա անհավանական կերպով տեսնում է դաշտը, նա կարողանում է խփել և պահեր ստեղծել: Մեսսին կատարյալ ֆուտբոլիստ է: Թերևս, համար առաջինն աշխարհում:

Երիտասարդ ֆուտբոլիստները փորձում են կրկնօրինակել լավագույններին, այնպիսիներին, ինչպիսին Ռոնալդուն է: Նրանք կրկնօրինակում են սանրվածքը, հագուստի ոճը, գնում են նույն մեքենաները և անում են նույն հնարքները: Ես աշխատում եմ պատմել երեխաներին, թե ինչ ինտենսիվ է մարզվում Կրիշտիանոուն մարզումների ժամանակ և դրանից հետո: Նա ցանկացել է լինել լվագույնը, մնացածը եկել է ինքնըստինքյան»,- Բերբատովին է մեջբերում Goal.com-ը:

Ռոնալդուն ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով 2017թ. լավագույն ֆուտբոլիստ, իսկ Մեսսին քվեարկության արդյունքում գրավեց 2-րդ տեղը:

37-ամյա Բերբատովը 2008-12թթ. հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս