Բաժիններ՝

««Ռեալում» են աշխարհի լավագույն մարզիչը և Դի Ստեֆանոյի հետնորդը». Ֆլորենտինո Պերես

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբը վերապրում է պատմության մեջ իր ամենահաջող շրջաններից մեկը:

«Ֆուտբոլիստները նորից փոխեցին պատմությունը՝ հաղթելով Չեմպիոնների լիգան երկու անգամ անընդմեջ: «Ռեալն» ապրում է իր ոսկե դարաշրջանը: Մեզ մոտ են լավագույն մարզիչը՝ ի դեմս Զինեդին Զիդանի, Դի Ստեֆանոյի հետնորդ Կրիշտիանու Ռոնալդուն, մեծագույն ավագ Սերխիո Ռամոսը, և լավագույն ֆուտբոլիստները՝ յուրաքանչյուր դիրքում: Հաղթանակը Քարդիֆում լավագույնն էր Չեմպիոնների լիգայի պատմության մեջ:

Հենց այդ գավաթն է փոխանցում անհավանական ամբիցիաներ՝ ակումբի մի սերնդից մյուսին: «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները և մարզիչները գիտեն, որ իրենք Չեմպիոնների լիգան հաղթելու պարտավորություն ունեն»,- ասել է Պերեսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031