Բաժիններ՝

«Բրիտանացի մարզչին ավելի հեշտ է գլխավորել Անգլիայի հավաքականը, քան թոփ-ակումբ ԱՊԼ-ում». Բենիտես

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը նշել է, որ բրիտանացի մասնագետներին հեշտ չէ աշխատանք գտնել Անգլիայի առաջնությունում:

«Բրիտանացի մարզչին ավելի հեշտ է գլխավորել Անգլիայի հավաքականը, քան թոփ-ակումբ ԱՊԼ-ում: Աշխատանքն Անգլիայի հավաքականում դժվար խնդիր է, բայց դուք ավելի մեծ շանսեր ունեք ստանալու այդ աշխատանքը, եթե տեղացի եք: Իսկ ահա ԱՊԼ-ն… Թոփ-6-ի ակումբներում աշխատում են արտասահմանցիներ, որովհետև արտասահմանցի սեփականատերերը, որոնք մեծ գումարներ են ծախսում, ուզում են ամենալավը: Եվ պարտադիր չէ՝ անգլիացու, միայն թե անունով մարզիչ լինի: Ահա և ստացվում է, որ ամբողջ ԱՊԼ-ում կա ընդամենը 4-5 մարզիչ Անգլիայից»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031