Բաժիններ՝

«Նեյմարը ամենակարևոր ֆուտբոլիստը չէ ՊՍԺ-ի համար». Ռոբեր Պիրես

Ֆրանսիայի հավաքականի նախկին աստղ Ռոբեր Պիրեսը հայտարարել է, որ Նեյմարը ամենաարժեքավոր ֆուտբոլիստը չէ ՊՍԺ-ի կազմում:

«Նա գնդակով կարողանում է անել ամեն ինչ, բայց ըստ իս՝ ամենակարևոր ֆուտբոլիստը թիմում Ադրիան Ռաբիոն է: Նա երիտասարդ է և շատ ուժեղ»,- կարծում է Պիրեսը:

22-ամյա Ռաբիոն ՊՍԺ-ի ակադեմիայի սան է: Սկսած 2012 թվականից նա փարիզյան սուպերթիմի կազմում անցկացրել է ավելի քան 100 խաղ: 2016 թվականից կիսապաշտպանը սկսել է հանդես գալ Ֆրանսիայի հավաքականում:

Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց այս ամառ՝ ռեկորդային 222 մլն եվրոյով: 2017-18թթ. մրցաշրջանում անցկացրած 8 խաղերում Նեյմարը դարձել է 7 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031