Բաժիններ՝

Խավիեր Մասկերանոն կհեռանա «Բարսելոնայից»՝ հանուն այլ լիգայի

Արգենտինացին ուզում է գնալ MLS:

2017-18թթ. մրցաշրջանի ավարտից հետո պաշտպան Խավիեր Մասկերանոն կհեռանա «Բարսելոնայից»: Իր որոշման մասին 33-ամյա ֆուտբոլիստն արդեն հայտնել է «կապտանռնագույնների» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին:

2018թ. ամռանը Մասկերանոն մտադիր է տեղափոխվել MLS: Ակումբի հարցում արգենտինացին դեռ չի կողմնորոշվել: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Չինաստանի և Կատարի տարբերակները Խավիերին չեն հետաքրքրում:

Մասկերանոն տեղափոխվել է «Բարսելոնա» 2010 թվականին, անցկացրել է 329 խաղ և խփել է 1 գնդակ: «Կապտանռնագույնների» կազմում արգենտինացին 4 անգամ հաղթել է Լա Լիգան, 4 անգամ՝ Իսպանիայի գավաթը, 2 անգամ՝ Սուպերգավաթը, 2 անգամ՝ Չեմպիոնների լիգան և ևս 2 անգամ՝ ակումբային աշխարհի աաջնությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս