Բաժիններ՝

Հայտնի են ազգային կոխ ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Ազգային երգ ու պարով այսօր Վանաձորում կայացավ հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Երևանից, մարզերից ու Արցախից շուրջ 100 մարզիկներ մրցեցին ութ քաշային կարգերում։ Մեծահասակների Հայաստանի առաջնության չեմպիոններ դարձան՝ Արթուր Մանուկյանը (55 կգ), Էդմոն Մանուկյանը (60 կգ), Արման Գաբրիելյանը (66 կգ), Տիգրան Վարոսյանը (73կգ), Կարեն Ստեփանյանը (81 կգ), Դավիթ Սարգսյանը (90 կգ), Սամվել Հակոբյանը (100 կգ) և Ազատ Աբրահամյանը (100+ կգ)։

Մարզիկներին ողջունեցին ու պարգևատրեցին ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, փոխնախարար Գաբրիել Ղազարյանը, հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը, ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետը։

Վաղինակ Գալուստյանը գոհ է առաջնության մակարդակից։ Նրա կարծիքով մրցաշարն ընթացավ հետաքրքիր ու համառ պայքարում.

«Հեռանկարային մարզիկներ ունենք, որոնք կարող են Հայաստանը հաջող ներկայացնել միջազգային գորգերում։ Հաճելի էր հանդիսականի մոտեցումը։ Նրանք նույնպես ողջունում են առաջնության անցկացումը, հայկական կոխ ըմբշամարտի պահպանումն ու զարգացումը»,- ասաց Վաղինակ Գալուստյանը։ Կոխ ըմբիշները պատմական ավանդույթով գոտեմարտերից առաջ միմյանց ողջունում էին ազգային պարերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս