Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի AIBA հապավումը պաշտոնապես փոխվել` այսուհետ այն կլինի IBA:
Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանն աշխարհի առաջնությունում գրավեց 8-րդ տեղը:
Այսօր պայաքարի մեջ կմտնի Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ։ 96 կգ քաշում B ենթախմբում 12:00-ին կմրցի Դավիթ Հովհաննիսյանը, իսկ 15:00-ին` Հակոբ Մկրտչյանը A խմբում:
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը:
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) դարձավ աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալակիր:
Ազատ ծրագրից հետո նրանք 3-րդ հորիզոնականում են, սակայն ընդանուր հաշվով զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում դեկտեմբերի 7-ին մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը հաստատել է 2024 թ. ձմեռային Պատանեկան չորրորդ Օլիմպիական խաղերի անցկացման ժամկետներն ու վայրը:
ՄՕԿ-ի գործկոմը քննարկել է ծանրամարտի և բռնցքամարտի միջազգային ֆեդերացիաներում ստեղծված իրավիճակը: Այդ մարզաձևերին սպառնում է Օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնալու վտանգը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գուրգեն Հովհաննիսյանը երկրորդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում:
Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցները չեն որակազրկվի և արդյունքից չեն զրկվի մրցումների ընթացքում կորոնավիրուս հայտնաբերվելու դեպքում:
Կոնֆերենցիաների լիգայի շրջանակներում այսօր «Ալաշկերտը» կհյուրընկալի Թել Ավիվի «Մաքքաբիին»: Խաղը կմեկնարկի 21։45-ին։
Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլից հետո հայտնի են 1/8 եզրափակիչի մասնակից 16 թիմերից 15-ը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը դարձել է Արգենտինայի գավաթակիր: Արգենտինայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բոկա Խունիորս»-ը մրցել է «Տալյերես Կորդոբա»-ի հետ և հաղթել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով` 5:4 հաշվով:
Կատալոնական «Բարսելոնա»-ն 2003/04 մրցաշրջանի առաջին անգամ չհաղթահարեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Կոնֆերենցիաների լիգայում «գայլերի» առաջիկա հանդիպմանը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանն ավարտեց ելույթները Sheikh Hamdan bin Rashid Cup արագ շախմատի մրցաշարում: Արագ շախմատի մրցաշարի 9 տուրից հետո նա կիսեց 7-12-րդ տեղերը՝ հավաքած 5 միավորով: Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեդոսեևը:
Ավստրալիայի պաշտոնատար անձինք Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին ներկա չեն լինի Չինաստանում մարդու իրավունքների խախտումների պատճառով պաշտոնական բոյկոտի շրջանակներում: Այդ մասին հաղորդել է ABC հեռուստաալիքը:
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը վիճակահանությունից անմիջապես հետո ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն անցնող տարին հաջողված է համարում:
Հայաստանը ներկայացնող մասնագետները պաշտոններ են ստացել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Երիտասարդական լիգայի խաղերում:
Հայտնի են Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի նոյեմբերի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը։
Կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանությունը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմն, ինչպես սպասվում է, շուտով կհայտարարի Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին: Դեկտեմբերի 5-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը կարող է վերաբերել Օլիմպիական խաղերում ամերիկացի պաշտոնատար անձանց լիակատար բացակայությանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանի ծառայություններով հետաքրքրված է իսպանական ակումբներից մեկը:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: