Բաժիններ՝

«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Նապոլի»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր  Նապոծիին։

Միլանյան ակումբին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: «Ինտեր»-ից աչքի ընկավ Մատեո Դարմիանը: Սակայն «Նապոլի»-ին հանդիպման ավարտից րոպեներ առաջ պարտությունից փրկեց Ժուան Ժեզուսը՝«Ինտեր»-«Նապոլի»` 1:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո էլ «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Թիմն ունի 76 միավոր: 62 միավորով երկրորդ տեղում «Միլան»-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031