Բաժիններ՝

Կոսովոյի պես թիմերի դեմ պետք է ավելի լավ գործել. Հարոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանի կարծիքով Կոսովոյի նման թիմերի հետ հայկական հավաքականը պարտավոր է առավել կենտրոնացված գործել:

«Այս տեսակ թիմերի դեմ մենք պետք է ավելի լավ խաղ ցուցադրենք: Պետք է առավել բարձր կենտրոնացվածությամբ գործենք, որպեսզի կարողանանք իրացնել հնարավոր պահերը և անիմաստ գոլեր բաց չթողնենք։ Մենք լավ չգործեցինք առաջին կեսում, երկրորդ խաղակեսում փորձեցինք ինչ-որ բան փոխել, բայց չստացվեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հարոյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը՝ Չեխիայի հավաքականը, ավելի ուժեղ է թիմ է, քան Կոսովոն:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարտի 22-ին սեփական հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի թիմի դեմ՝ զիջելով նվազագույն հաշվով։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 26-ին արտագնա մրցախաղ կունենա Չեխիայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031