Բաժիններ՝

Թաիլանդում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանից կմասնակցի 5 ծանրորդ

Հայ ծանրորդները Թաիլանդում կայանալիք աշխարհի գավաթի հերթական փուլին կմասնակցեն 5 մարզիկով:

Թաիլանդում կայանալիք վարկանիշային աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն Անդրանիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը, Սիմոն Մարտիրոսյանն ու Վարազդատ Լալայանը:

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները դեռևս հայտնի չեն:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում`Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամ է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին Խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031