Հայտնի են Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչների զույգերը
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.
«Բրյուգե» – ՊԱՕԿ
«Օլիմպիակոս» – «Ֆեներբահչե»
«Աստոն Վիլա» – «Լիլ»
«Վիկտորիա» – «Ֆիորենտինա»
Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 18-ին։