Բաժիններ՝

Հայտնի են Հայաստանի սամբոյի մեծահասակների առաջնության հաղթողները

Անցկացվել է Հայաստանի սամբոյի 2024թ. առաջնությունը, որին մասնակցել են հանրապետության ուժեղագույն մարզիկները:

Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է նաև մարտական սամբոյի կանանց առաջնությունը:

Տղամարդկանց մարզական սամբոյի մրցումներում Հայաստանի առաջնության հաղթողներ են ճանաչվել Կարեն Սարգսյանը (58 կգ), Նարեկ Դալլաքյանը (64 կգ), Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Վահագն Չալյանը (88 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ), Արման Մանուկյանը (+98 կգ):

Տղամարդկանց մարտական սամբոյի մրցումներում Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մայիս Ներսեսյանը (64 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Ալբերտ Քարամյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ), Էրիկ-Գոռ Համզոյանը (+98 կգ):

Կանանց մարզական սամբոյի մրցումներում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են Արփինե Ամիրյանը (50 կգ), Մելինե Մամիկոնյանը (54 կգ), Նանե Հակոբյանը (65 կգ), Նելլի Ավետիսյանը (80 կգ) և Աննա Մկրտչյանը (+80կգ):

Կանանց մարտական սամբոյի մրցումներում հավասարը չեն ունեցել Արփինե Մնացականյանը (54 կգ), Սրբուհի Հովակիմյանը (59 կգ) և Ագապի Հարությունյանը (80 կգ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031