![](/banners/BeFunky-design.jpg)
Նաիր Տիկնիզյանը չի միանա ֆուտբոլի ազգային թիմին
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/1132488.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կորուստներ ունի Կոսովոյի դեմ ընկերական խաղից առաջ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվ»-ի կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին: Տիկնիզյանն այդ խաղում դարձել է գոլի հեղինակ:
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներին նախապատրաստությունը կսկսի մարտի 17-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստան-Կոսովո ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 22-ին: