Բաժիններ՝

Սուրբ Գիրքը չընթերցողների մասին

Իմ ժո­ղո­վուր­դը նման­վեց նրան, ով ի­մա­ցություն չու­նի. քա­նի որ դու մեր­ժե­ցիր ի­մա­ցությու­նը, Ես էլ քեզ կմեր­ժեմ (Օ­սեե Դ 6)։

Ին­չո՞ւ ենք ան­փույթ հոգևո­րի նկատ­մամբ և Սուրբ Գրքի ըն­թերց­վածք­նե­րին ու­շադ­րություն չենք դարձ­նում, ո­րի պատ­ճա­ռով Աստ­ված հա­կա­ռակ­վե­լով` տան­ջում է մեզ: Ո­րով­հետև մենք օ­տա­րո­տի հո­գով ծան­րա­բեռ­նե­ցինք մեր միտ­քը և խար­խա­փում ենք, ինչ­պես խա­վա­րում: Մե­կը ո­րո­վայ­նին է ծա­ռա­յում իբրև խու­ժու­դուժ տիկ­նոջ և սպա­սա­վո­րում, ինչ­պես Աստ­ծուն, մե­կը պար­ծե­նում է ա­նա­ռա­կությամբ, ու­րի­շը չի ճա­նա­չում պոռն­կության տռփան­քը և, մարմ­նի ցան­կությամբ գեր­ված, խո­զի օ­րեն­քով թա­վալ­վում է ցե­խի մեջ, մեկ ու­րի­շը ծա­ռա­յում է կռա­պաշ­տությա­նը և կոր­ծա­նող ար­ծա­թին, իբրև տի­րոջ` հարկ է տա­լիս, իսկ ո­մանք էլ, հետևե­լով ա­տե­լությա­նը, ո­խա­կա­լությա­նը, նա­խան­ձին, եղ­բո­րը զրպար­տե­լուն կամ էլ ա­նօ­րի­նություն­նե­րին, անձ­նա­տուր են լի­նում մարմ­նա­կա­նին` զրկվե­լով ճշմա­րիտ Հո­գուց, այ­սինքն` Սուրբ Գրքի ըն­թեր­ցա­նությու­նից: Եվ չեն ի­մա­նում, որ բո­լոր չա­րիք­ներն ա­նու­սությու­նից են ներս թա­փան­ցում և ա­պա­կա­նում հո­գին: Այս­պի­սի ժանտ մար­դիկ ոչ միայն չեն ըն­թեր­ցում, այլև Ս. Գիրք ըն­թեր­ցելն ա­վե­լորդ գործ են հա­մա­րում:

Արդ, այս­պի­սիք ող­բի ու ար­տա­սուք­նե­րի են ար­ժա­նի, քան­զի, կույր լի­նե­լով, զրկվում են ար­դա­րության Ա­րե­գա­կի ճա­ռա­գայթ­նե­րից և պատժ­վում (Սար­գիս Շնոր­հա­լի):

Ինչ­պես որ ար­հեստն իր գոր­ծե­րով է կա­տար­յալ լի­նում, և ար­հես­տա­վո­րը, որ­քան էլ հմուտ լի­նի, ա­ռանց գոր­ծե­րի ոչն­չի չի կա­րող հաս­նել, այդ­պես էլ քրիս­տո­նեությու­նը, որ ա­մե­նա­մեծ ար­հեստն է, իր գոր­ծե­րով կա­րող է կա­տար­յալ լի­նել: Իսկ քրիս­տո­նեության գոր­ծի­քը Աստ­վա­ծա­շունչ Մատ­յա­նի խոս­քերն են. պետք է և պատ­շաճ է բո­լո­րին դրանք այն­քան ի­մա­նալ, որ ու­րիշ­նե­րից սո­վո­րե­լու կա­րիք չզգաց­վի, քան­զի ան­սուտ է Քրիս­տո­սի խոս­քը. «Փնտրե­ցե՛ք և կգտնեք, բա­խե­ցե՛ք, և կբաց­վի ձեր ա­ռաջ» (Մատթ. Է 7): Սա­կայն շա­տե­րը բա­զում պատ­ճառ­ներ են բե­րում, ինչ­պես` ե­րե­խա­նե­րին մե­ծաց­նե­լը, կա­նանց հոգ­սե­րը հո­գա­լը, թա­գա­վո­րա­կան հար­կե­րը, և այդ իսկ պատ­ճա­ռով հանձն չեն առ­նում այդ­պի­սի աշ­խա­տություն:

Ուս­տի ա­ղա­չում ենք, որ երբ ու­րիշ­նե­րից խոս­քե­րը լսեք, հո­ժա­րությա՛մբ մ­տա­պա­հեք, գեթ այն­չափ, որ­չափ հոգ եք տա­նում նյու­թա­կան բա­ներ կու­տա­կե­լու մա­սին: Թե­պետ ան­հա­րիր է այս հա­մե­մա­տությու­նը, սա­կայն նույն­քան սեր ցու­ցա­բե­րեք խոս­քը լսե­լու հան­դեպ, քան­զի Սուրբ Գրքի չի­մա­ցության պատ­ճա­ռով բյու­րա­վոր չա­րիք­ներ են պա­տա­հում: Ինչ­պես որ ոչ ոք չի կա­րող ա­ռանց լույ­սի ու­ղիղ գնալ, այդ­պես էլ նրանք, ով­քեր չեն հա­յում աստ­վա­ծա­յին Գրքե­րի ճա­ռա­գայթ­նե­րին, հա­նա­պազ մե­ղան­չում են (Բար­սեղ վար­դա­պետ Ճոն):

Ա­վե­տա­րա­նը նկա­րագ­րությունն է նոր Մար­դու հատ­կություն­նե­րի, ո­րը երկ­նա­վոր Տերն է (հմմտ. Ա Կորնթ. ԺԵ 47-48): Այս նոր Մար­դը բնությամբ Աստ­ված է: Իր սուրբ ցե­ղի մարդ­կանց, ով­քեր հա­վա­տում են Ի­րեն և Ի­րե­նով կեր­պա­րա­նա­փոխ­վում, Նա շնոր­հով դարձ­նում է աստ­ված­ներ:

Դուք, որ թա­վալ­վում եք մեղ­քե­րի գար­շա­հոտ ու կեղ­տոտ ճահ­ճում, հա­ճե­լի եք գտնում այն: Բարձ­րաց­րե՛ք ­ձեր գլուխ­նե­րը, նա­յե՛ք ­ջինջ երկն­քին. այն­տեղ է ձեր տե­ղը: Աստ­ված ձեզ պարգևում է աստ­ված­նե­րի ար­ժա­նա­պատ­վություն, իսկ դուք, մեր­ժե­լով այն, ընտ­րում եք այլ բան` կեն­դա­նի­նե­րի ար­ժա­նա­պատ­վություն, այն էլ` ա­մե­նա­պիղծ: Ուշ­քի՛ ե­կեք: Թո­ղե՛ք ­ժան­տա­հոտ ճա­հի­ճը, սրբա­գործ­վե՛ք ­մեղ­քե­րի խոս­տո­վա­նությամբ, մաք­րա­գործ­վե՛ք­ ա­պաշ­խա­րության ար­տա­սուք­նե­րով, զար­դար­վե՛ք ­խան­դա­ղա­տան­քի ար­ցունք­նե­րով, վե՛ր ­կա­ցեք հո­ղից, բարձ­րա­ցեք եր­կի՛նք. ձեզ այն­տեղ կտա­նի Ա­վե­տա­րա­նը: «Քա­նի դեռ լույ­սը ձեզ հետ ու­նեք», այ­սինքն` Ա­վե­տա­րա­նը, որ­տեղ Քրիս­տոսն է, «հա­վա­տա­ցե՛ք ­լույ­սին, որ­պես­զի լույ­սի որ­դի­ներ լի­նեք» (Հովհ. ԺԲ 36) (ս. Իգ­նա­տի Բրյան­չա­նի­նով):

Արդ­յոք մա­քո՞ւր եք դուք, արդ­յոք սուրբ և կա­տար­յա՞լ եք ա­ռանց Ա­վե­տա­րանն ըն­թեր­ցե­լու և այս հա­յե­լու մեջ նա­յե­լու կա­րի­քը չու­նե՞ք: Թե՞ շատ այ­լան­դակ եք հո­գով և վա­խե­նում եք ձեր այ­լան­դա­կությու­նից: «Մո­տե­ցե՛ք ­Տի­րոջն ու լո՛ւյս­ ա­ռեք, և թող ձեր ե­րե­սը չա­մա­չի» (Սաղմ. ԼԳ 6) (ս. Իոան Կրոնշ­տադտս­կի):

Ան­միտ է նա, ով չի ի­մա­նում Աստ­ծու կամ­քը և ըստ ի­րեն ի­մաս­տուն է, ով գոր­ծում է սե­փա­կան մտա­ծո­ղությամբ` հա­վա­տով չհա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լով իր գոր­ծե­րը Տի­րոջ խոս­քե­րին:

Նախ` նրա մտա­ծո­ղության մեջ ո­չինչ չի հա­մար­վի բա­րի, և նա ո­չինչ չի խոր­հի սկզբունք­նե­րի մա­սին, ե­թե նա­խա­պես Տի­րոջ պատ­վի­րան­նե­րով չի­մաստ­նա­նա Աստ­ծու կամ­քին հա­մա­պա­տաս­խան թե՛ խոս­քե­րի և թե՛ գոր­ծե­րի մեջ… Քան­զի «մենք ան­ձամբ մեզ­նից որևէ բան խոր­հե­լու կա­րող չենք, այլ Աստ­ծուց է մեր կա­րո­ղությու­նը» (Բ ­Կորնթ. Գ 5), Ով մար­դուն գի­տությու­նը սո­վո­րեց­րեց (ս. Բար­սեղ Կե­սա­րա­ցի)*:

Սի­րով ջամ­բենք հոգևոր ստինք­նե­րի խոս­քի կա­թը և հո­ժա­րությամբ զմայլ­վենք Սուրբ Հո­գու պարգևնե­րով, որ­պես­զի չմնանք ինչ­պես մի անմ­շակ ու ա­նարդ­յունք ան­դաս­տան, որ միշտ սեր­ման­վում է և սերմ­նա­կո­րույս լի­նում. զո՜ւր­ աշ­խա­տանք և ըն­դու­նա՜յն ­հոգ­նություն:

Այս­պի­սին են ցրված միտք ու զբաղ­ված բարք ու­նե­ցող­նե­րը, ո­րոնց մոտ սպառ­վել է աստ­վա­ծա­յին Կտա­կա­րան­նե­րի ունկնդ­րության սե­րը, ո­րոնք շրջում են աշ­խար­հում, ինչ­պես կույրն ու ակ­նա­զուր­կը: Քան­զի կա՛մ բ­նավ չեն ըն­թեր­ցում և կա՛մ­ ինչ որ ըն­թեր­ցում են, ոչ թե` սի­րով ու փա­փա­գով, այլ` որ­պես հար­կա­դիր մի բան և պարտ­քե­րի հա­տու­ցում: Քան­զի ո­չինչ ա­վե­լի ո­ղոր­մե­լի չէ, քան Սուրբ Գրքի հան­դեպ սի­րո և աստ­վա­ծա­յին պատ­վի­րան­նե­րի վեր­ծա­նության բաղ­ձան­քի սպա­ռու­մը (Խոս­րով Անձևա­ցի):

«Ար­մա­տա­վոր­ված նա­խա­պա­շա­րում­նե­րից է այն կար­ծի­քը, ըստ ո­րի` Աստ­վա­ծա­շուն­չը ծայ­րե­ծայր կար­դա­լը և՛ ձանձ­րա­լի է, և՛ ա­նօ­գուտ,- գրում է մի հե­ղի­նակ: Այս նա­խա­պա­շար­ման ազ­դե­ցության ներ­քո ես մինչև 35 տա­րե­կան դառ­նալս չէի հա­մար­ձակ­վում ձեռ­նա­մուխ լի­նել Կե­նաց Գրքի ու­սում­նա­սի­րությա­նը, թե­պետ այդ ըն­թաց­քում ըն­թեր­ցել էի բա­զում գրքեր, ո­րոնք իս­կա­պես և՛ ձանձ­րա­լի էին, և՛ ա­նօգ­տա­կար: Հի­մա, երբ ար­դեն կար­դա­ցել եմ, հա­մոզ­ված կեր­պով ա­սում եմ, որ Սուրբ Գիրքն ըն­թեր­ցե­լը ձանձ­րա­լի չէ և ծայ­րաս­տի­ճան օգ­տա­կար է, որ Կե­նաց Գրքի չի­մա­ցությու­նը ա­մո­թա­լի տգի­տություն է քրիս­տո­նեա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի մտա­վո­րա­կա­նության հա­մար, և որ հենց այս­տեղ է ամ­փոփ­ված մարդ­կա­յին բա­նա­կա­նությա­նը մատ­չե­լի ա­մե­նա­կուռ աշ­խար­հա­յաց­քը, ա­մե­նավ­սեմ տես­լա­կա­նը և ա­մե­նա­կա­տար­յալ բա­րո­յա­կա­նությու­նը»:

Աստ­ծու խոս­քի ունկնդ­րությունն ու ըն­թեր­ցա­նությու­նը թե՛ անց­յա­լում և թե՛ այ­սօր դի­մադ­րության է հան­դի­պում, այն է` լսող­ներն ու ըն­թեր­ցող­նե­րը չեն կա­տա­րում Աստ­ծու խոս­քը, չեն ուղղ­վում, ո­րով ա­ռա­վել են դա­տա­պարտ­վում. «Այն ծա­ռան, որ գի­տե իր տի­րոջ կամ­քը, բայց նրա կամ­քի հա­մա­ձայն չի պատ­րաս­տի, շատ ծեծ կու­տի» (Ղուկ. ԺԲ 47): Նման թյու­րի­մա­ցության դեմ ա­ռար­կել է դեռևս ­Տի­մո­թեոս Ա­լեք­սանդ­րա­ցին. «Ե­թե չենք էլ կա­տա­րում, ա­պա չենք էլ կա­րող մեր ան­ձե­րը չհան­դի­մա­նել նրա հա­մար, որ լսե­լով` չենք հնա­զանդ­վում: Սե­փա­կան ան­ձի հան­դի­մա­նությու­նը փրկության մասն է: Հոգևոր ըն­թեր­ցա­նության օգ­տա­կա­րությա­նը կաս­կա­ծող­ներն ան­տե­սում են այն հան­գա­ման­քը, որ խոս­քը հազ­վա­դեպ է գոր­ծում շո­շա­փե­լի, տեսանելի կեր­պով, այլ գրե­թե միշտ` քիչ-քիչ, աս­տի­ճա­նա­բար, անն­կատ, ինչ­պես սնունդն ու օդն են կազ­դու­րում հի­վան­դին: Հե­թա­նո­սա­կան խա­վա­րի երկ­րում Դա­նիել մար­գա­րեն սի­րում էր բա­ցել դե­պի Ե­րու­սա­ղեմ նա­յող պա­տու­հա­նը: Այն­պես էլ մենք, որ նան­րությամբ գեր­ված հո­գի ու­նենք, պետք է ուղ­ղենք աչքն այն­տեղ, որ­տեղ փայ­լում է Աստ­ծու լույ­սը, և խոնարհեց­նենք ա­կան­ջը դե­պի Աստ­ծու խոս­քը»:

Ա­սա­ցե՛ք­ ինձ՝ ձեզ­նից ո՞վ է, որ քրիս­տո­նեա­կան Գիր­քը տա­նը ձեռքն առ­նե­լով` ու­շադ­րությամբ կար­դում և ջա­նում է ճա­նա­չել Աստ­վա­ծա­շուն­չը: Ոչ ոք չի կա­րող այդ բանն ա­սել իր մա­սին: Շաշ­կի ու զա­ռեր շատ-շա­տե­րի մոտ կգտնեմ, իսկ Աստ­վա­ծա­շունչ ոչ ոք չու­նի, բա­ցա­ռությամբ քչե­րի: Վեր­ջին­ներս էլ նման են Գիր­քը չու­նե­ցող­նե­րին. նրանք թաքց­նում են այն ինչ-որ տեղ կամ պա­հում պա­հա­րա­նում և հոգ չեն տա­նում այն կար­դա­լու մա­սին: Ո՞րն է դրա օ­գու­տը, ա­սա­ցե՛ք­ ինձ: Աստ­վա­ծա­շուն­չը մեզ չի շնորհ­ված նրա հա­մար, որ ու­նե­նանք այն որ­պես գիրք, այլ` որ­պես­զի դրոշ­մենք այն մեր սրտե­րում:

Իսկ ինչ­պե՞ս են նրանք ար­դա­րաց­նում ի­րենց այս հան­ցան­քը: «Ես,- ա­սում է,- վա­նա­կան չեմ, կին ու­նեմ, ե­րե­խա­ներ, տան հոգ­սերն եմ քա­շում»:

Ա­հա թե ինչն է ա­մեն բան վա­րա­կում և կոր­ծա­նում. դուք կար­ծում եք, թե միայն վա­նա­կան­նե՞րն են պար­տա­վոր կար­դալ Աստ­վա­ծա­շուն­չը: Ընդ­հա­կա­ռա­կը, դուք նրան­ցից ա­ռա­վե՛լ դ­րա կա­րիքն ու­նեք:

Հատ­կա­պես ձեզ` աշ­խար­հա­կան­նե­րիդ է հար­կա­վոր այս բժշկությու­նը, քան­զի ապ­րում եք աշ­խար­հում և ա­մեն օր հար­ված­ներ ստա­նում. մեկ կինդ է քեզ զայ­րաց­նում, մեկ` տղադ վրդո­վեց­նում ու ցա­սումդ ա­ռաջ բե­րում, մեկ` հե­տապն­դում է հա­կա­ռա­կորդդ, մեկ` նա­խան­ձում ըն­կերդ… Հա­ճախ կա՛մ ս­պառ­նում է դա­տա­վո­րը, կա՛մ­ աղ­քա­տությունն է ընկ­ճում, կա՛մ ­հա­րա­զա­տիդ կո­րուստն է վշտաց­նում, կա՛մ­ եր­ջան­կությունն է հպար­տաց­նում, կա՛մ­ էլ դժբախ­տությունն է ճնշում քեզ: Կարճ ա­սած` մեզ ա­մեն կող­մից պա­շա­րում են բա­զում պա­տու­հաս­ներ ու ա­նա­խոր­ժություն­ներ, ո­րոնք ան­խու­սա­փե­լիո­րեն մղում են հոգ­սե­րի, շփոթ­վե­լու, վշտա­նա­լու, ան­հանգս­տա­նա­լու, մե­ծամ­տա­նա­լու: Ա­մեն կող­մից մեզ վրա են սու­րում այն­քան նե­տեր, որ ա­նընդ­հատ Սուրբ Գրքի զրա­հի կա­րիքն ու­նենք, …քան­զի անհ­նար է, անհ­նար է, ա­սում եմ, որ որևէ մե­կը փրկված լի­նի կամ կա­րո­ղա­նա փրկվել ա­ռանց Ս. Գրքի ըն­թեր­ցա­նության:

Ե­թե հարց­նե­լու լի­նեմ, ա­սա­ցեք ինձ, թե ո՞վ այս­տեղ ներ­կա­նե­րիցդ կկա­րո­ղա­նա թե­կուզ մի սաղ­մոս կամ որևէ այլ սուրբգրա­յին հատ­ված ան­գիր ա­սել: Ոչ ոք: Եվ զար­մա­նա­լին միայն դա չէ, այլև այն, որ դուք` հոգևոր գոր­ծե­րում պղերգ­ներդ, սա­տա­նա­յա­կա­նի նկատ­մամբ ա­վե­լի ա­րա­գա­վազ եք, քան հու­րը: Ե­թե հան­կարծ մե­կի մտքով անց­նի հարց­նել ձեզ դի­վա­կան եր­գե­րի, ա­նա­ռակ ու տռփա­լի ե­ղա­նակ­նե­րի մա­սին, ա­պա կհա­մոզ­վի, որ շա­տերն են քա­ջա­տեղ­յակ ու հա­ճույ­քով եր­գում են դրանք: Իսկ ինչ­պես են ար­դա­րա­նում, ե­թե մե­ղադ­րում ես այդ բա­նում: Ես, ա­սում է, վա­նա­կան չեմ, կին ու ե­րե­խա­ներ ու­նեմ և տան հոգ­սերն եմ հո­գում: Ողջ չա­րիքն էլ հենց նրա­նից է, որ կար­ծում եք, թե իբր Ս. Գրքի ըն­թեր­ցա­նությու­նը վա­յել է միայն վա­նա­կան­նե­րին, այ­նինչ դուք նրա կա­րիքն ան­հա­մե­մատ ա­վե­լի շատ ու­նեք: Այս բժշկությու­նը մա­նա­վանդ հար­կա­վոր է աշ­խար­հա­կա­նի հա­մար, ով ապ­րում է աշ­խար­հում և ա­մեն օր նո­րա­նոր հար­ված­ներ ստա­նում: Ուս­տի Աստ­վա­ծաշն­չի ըն­թեր­ցա­նությունն ա­վե­լորդ հա­մա­րե­լը ան­հա­մե­մատ ա­վե­լի վատ է, քան այն չըն­թեր­ցե­լը: Այդ­պի­սի միտ­քը սա­տա­նա­յա­կան ներշն­չանք է (ս.­ Հով­հան­նես Ոս­կե­բե­րան):

* «Ինչ­պես վկա­յում են սուրբ հայ­րե­րը, ճշմար­տա­պես Աստ­ծու կամ­քը փնտրող քրիս­տոն­յա­յի ա­ռա­ջին հատ­կա­նիշն է, սե­փա­կան մտա­ծում­ներն ու կար­ծիք­նե­րը մի կողմ դրած, Աստ­ծու խոս­քի հա­վա­տա­րիմ սերտ­մանն ու յու­րաց­մա­նը տրվե­լը» (Տիգ­րան Խա­չատր­յան, Գան­ձասար, Ա հա­տոր, էջ 143):

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս