Բաժիններ՝

Աստվածաշունչը և մյուս գրքերը

Եղ­բայր­նե՛ր, ձեզ հա­մար այս բա­նը օ­րի­նակ բե­րե­ցի իմ ան­ձով և Ա­պո­ղո­սի ան­ձով, որ­պես­զի մեզ­նից սո­վո­րեք ա­վե­լի բան չի­մա­նալ, քան ինչ որ կա Գրվածք­նե­րում, որ­պես­զի ոչ մի մարդ, ա­վե­լի քան ըն­կե­րը, չգո­ռո­զա­նա ըն­կե­րոջ վրա (Ա Կորնթ. Դ 6)։

Թող ոչ ոք, բա­ցի Աստ­վա­ծա­շունչ գրքե­րից, բնավ որևէ բան չկար­դա: Ին­չի՞ հա­մար է պետք Սուրբ Հո­գու փո­խա­րեն պիղծ հո­գով լցվել: Ո­րով­հետև ով ինչ խոս­քի մեջ որ վարժ­վում է, դրա հո­գին էլ ըն­դու­նում է, թեև այդ բա­նում նա վտանգ չի տես­նում, ինչ­պես որ տես­նում են փոր­ձա­ռու­նե­րը (ս. Բար­սեղ Կե­սա­րա­ցի):

Նախ­նի­նե­րի օ­րենք­ներն ամ­բող­ջությամբ պա­հենք. չփոր­ձենք լու­ծա­րել Աստ­ծու օ­րենք­նե­րը և հաս­տա­տել մեր ա­վան­դությու­նը… Ե­րու­սա­ղե­մի՛ ա­վե­տա­րա­նիչ­ներ, բարձ­րաց­րե՛ք ­ձեր ձայ­նե­րը, մի՛ վա­խե­ցեք ա­վան­դություն­նե­րից (ս. Ներ­սես Լամբ­րո­նա­ցի):

Գի­տե­լիք ձեռք բե­րե­լու հա­մար կար­դա­լը մի բան է, իսկ խրա­տի հա­մար կար­դա­լը` մեկ այլ բան: Ա­ռա­ջին դեպ­քում շատ է ըն­թերց­վում, իսկ երկ­րորդ դեպ­քում շատ ըն­թեր­ցել պետք չէ. հենց որ կար­դա­ցա­ծից ինչ-որ բան ընկ­նում է սրտիդ մեջ, կա՛նգ­ առ և մտա­ծի՛ր` փոր­ձե­լով նաև պար­զել և ա­վե­լի խո­րաց­նել այդ միտ­քը սրտիդ մեջ: Սա նույնն է, ինչ այն դարձ­նել Աստ­ծու մա­սին խո­կա­լու ա­ռար­կա: Այս ե­ղա­նա­կով կսնու­ցեք և կա­ճեց­նեք ձեր հո­գին, ոչ թե պար­կի պես կլցնեք այն (ս. Ֆեո­ֆան Զատ­վոր­նիկ):

Կարդացեք նաև

Ա­վե­տա­րա­նը տար­բեր է այլ գրքե­րից, ո­րով­հետև կրթում է սիրտն ու հո­գին: Կա­թից ա­վե­լի սննդա­րար կե­րա­կուր է այն, Գող­գո­թա­յի խա­չի փե­թա­կի մեջ պատ­րաստ­ված մեղրն է` իբրև նոր մա­նա­նա (Խրիմ­յան Հայ­րիկ):

Ա­վե­տա­րանն այն Գիրքն է, ո­րից ա­վե­լի բարձր մտա­վո­րա­կան ար­տադ­րություն լույս ե­կած չէ (Մա­ղա­քիա արք. Օր­ման­յան):

Այստեղ է փիլիսոփայությունը, քանզի ա­մեն կեցության պատճառները Արարիչ Աստ­ծու մեջ են: Այստեղ է բարոյագիտությունը, որովհետև լավ և ազնիվ կյանքը ամբողջանում է այն ժամանակ, երբ սիրում են այն, ինչ հարկ է սիրել, այսինքն` Աստծուն և մերձավորին, և այնպես, ինչպես հարկ է սիրել: Այստեղ է տրամաբանությունը, քանզի բա­նական հո­գու ճշմարտությունն ու լույսը Աստվածն է: Այստեղ է նաև առավել գովելի պե­տա­կան բարօրությունը, քանզի պետությունը լա­վա­գույնս պահպանվում է հավատի և կայուն համաձայնության հիմքով ու միությամբ, ընդ որում սիրո նպատակը համընդհանուր բարիքն է, իսկ վսեմագույն և ճշմարտագույն բարիքը Աստվածն է: Եվ արդեն այս դարում ոմանք ապացուցել են, որ բոլոր փիլիսոփայական գիտությունների և արվեստների հիմքը ավելի շատ Ս. Գրքում է, քան որևէ այլ տեղ: Սուրբ Հոգու տեսչությունը պարզապես զարմանք է հա­րուցում. ճիշտ է, Նա ամենից առաջ ձգտում է լուսավորել անտեսանելին ու հավիտենականը, բայց և միաժամանակ տեղ-տեղ բացահայտում է բնականի և արհեստականի հիմքերը՝ առաջ­նորդելով յուրաքանչյուր խոհեմ խորհուրդ և արարք: Հեթանոս փիլիսոփաների մոտ հազիվ թե հանդիպի այս ամենի ստվերը (Օգոստինոս Երանելի):

Եղ­բայր­նե՛ր, սրտի լսե­լի­քով որ­սա­ցե՛ք Փրկ­չի յու­րա­քանչ­յուր ա­վե­տա­րա­նա­կան խոս­քը և պա­հե՛ք սր­տում. դա մարդ­կա­յին խոսք չէ, ո­րը հա­ճախ լի­նում է սուտ, դա­տարկ, ան­զոր և մո­լո­րեց­նող, այլ Աստ­ծու խոսք է, ճշմար­տության խոսք, ա­մե­նա­զոր խոսք: Տի­րոջ յու­րա­քանչ­յուր խոս­քը կյանք է մեզ հա­մար, և Փրկչի շուր­թե­րով աս­ված բո­լոր խոս­քե­րը կկա­տար­վեն մինչև վեր­ջին հով­տը*. ո­չինչ չի անց­նի:

Կար­դա­լով աշ­խար­հիկ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­­ներ, ամ­սագ­րեր ու թեր­թեր` դու հե­տաքրքր­վում ես ար­տա­քին աշ­խար­հի ի­րա­դար­ձություն­նե­րով: Մի՛ ան­տե­սիր նե­րաշ­խարհդ ու հո­գիդ. նա ա­վե­լի մոտ է քեզ ու ա­վե­լի թանկ: Ա­մե­նից շատ ու ա­մե­նից հա­ճախ ըն­թեր­ցիր Ա­վե­տա­րանն ու սուրբ հայ­րե­րի գրվածք­նե­րը, քան­զի քրիս­տոն­յա­յի հա­մար Աստ­վա­ծա­շունչ Գրքեր չըն­թեր­ցե­լը մեղք է (ս. Իոան Կրոնշ­տադտս­կի):

Անհ­րա­ժեշտ է նշել, որ կրո­նին նվիր­ված բո­լոր գրքե­րը չեն, որ նույն նշա­նա­կությունն ու­նեն քրիս­տոն­յա­յի հո­գու և կյան­քի նպա­տա­կի հա­մար, որն է Սուրբ Հո­գու ստա­ցու­մը: Կա­րե­լի է մտքե­րով սնել գի­տակ­ցությու­նը ա­ռանց սրտի զգաց­մունք­նե­րին դիպ­չե­լու, սա­կայն այդ այն­քան էլ օգ­տա­կար չէ քրիս­տոն­յա­յի հա­մար սիր­տը կրքե­րից ու մո­լություն­նե­րից մաք­րա­գոր­ծե­լու և սրտում քրիս­տո­նեա­կան ա­ռա­քի­նություն­ներ հաս­տա­տե­լու ա­ռու­մով:

Հարկ է հի­շել Պո­ղոս ա­ռաք­յա­լի խոս­քե­րը. «Գի­տությու­նը հպար­տաց­նում է, բայց սե­րը` հաս­տա­տում» (Ա Կորնթ. Ը 1):

Սրտի նշա­նա­կությու­նը մո­ռա­ցող և աստ­վա­ծա­բա­նա­կան հա­րուստ ու բազ­մա­կող­մա­նի գի­տե­լիք­ներ ձեռք բե­րել տեն­չա­ցող քրիս­տոն­յա­նե­րին պետք է զգու­շաց­նել, որ այս­տեղ զուտ մտա­հա­յե­ցո­ղա­կան կյան­քի վտանգ կա: Վար­դա­պետ Սոֆ­րո­նին ծեր Սի­լո­ւա­նի մա­սին իր գրքում քրիս­տոն­յա­յի հո­գու հա­մար հա­ճախ ա­մուլ այս աշ­խա­տան­քի մա­սին ա­սում է. «Խո­րա­գի­տակ աստ­վա­ծա­բա­նը ծե­րի գրվածք­նե­րի մա­սին թերևս­ ա­սի. «Ես այս­տեղ աստ­վա­ծա­բա­նա­կան մտքե­րի հարս­տություն չեմ տես­նում, ինչ­պես նաև` դա­վա­նա­բա­նա­կան ի­մա­ցություն»: Նա այդ­պես կար­տա­հայտ­վի այն պատ­ճա­ռով, որ նրա ո­գե­ղի­նությու­նը պատ­կա­նում է հոգևոր կյան­քի այլ անդաստանի»:

Աստ­վա­ծա­բան ռա­ցիո­նա­լիս­տը զբաղ­ված է բա­զում խնդիր­նե­րով և փոր­ձում է դրանց լու­ծու­մը գտնել բա­նա­կան մտա­հա­յե­ցո­ղության ո­լոր­տում: Նրա ի­րա­կան հոգևոր փոր­ձա­ռությու­նը մեծ չէ. այն բա­նա­կա­նության ո­լոր­տից է, ոչ թե` Աստ­ծու հետ կեն­դա­նի հա­ղոր­դակ­ցությու­նից:

Իր լայն գի­տա­կան է­րու­դի­ցիան և խոր մտա­ծա­կան փոր­ձա­ռությու­նը նա հա­մա­րում է հոգևոր հարս­տություն և այն­քան բարձր է դա­սում, որ ա­մեն մի ու­րիշ փոր­ձա­ռություն նրա աչ­քում մղվում է երկ­րորդ պլան:

Աստ­ծու հետ հա­ղոր­դակ­ցություն փնտրող, Աստ­ծով ապ­րող ի­րա­պես հոգևոր մար­դու հա­մար ակն­հայտ է ռա­ցիո­նա­լիս­տի հրա­պու­րան­քի միամ­տությու­նը: Նա ինչ-որ ա­ռու­մով տա­րա­կու­սում է, չի հաս­կա­նում, թե ինչ­պես խե­լա­ցի մար­դը կա­րող է բա­վա­րար­վել սե­փա­կան ան­հիմն կռա­հում­նե­րով և վե­րա­ցա­կան կա­ռույց­նե­րով:

Այս­տեղ անհ­րա­ժեշտ է հի­շել նաև այն, թե որ­քան խիստ էր ար­տա­հայտ­վում ծեր Վար­սա­նո­վի Օպ­տինս­կին այն աստ­վա­ծա­բա­նա­կան գի­տություն­նե­րի մա­սին, ո­րոնք դա­սա­վանդ­վում էին իր ժա­մա­նա­կի (XX դ. սկզբի) ճե­մա­րան­նե­րում և հոգևոր ա­կա­դե­միա­նե­րում: Նա ա­սում էր. «Հո­գո՛վ­ ըն­թա­ցեք, տե­սե՛ք, թե ճե­մա­րան­նե­րում ու հոգևոր ա­կա­դե­միա­նե­րում ի՜նչ­ ան­հա­վա­տություն, նի­հի­լիզմ ու մե­ռե­լություն կա. և այս ա­մե­նը ա­ռանց զգաց­մուն­քի ու հաս­կա­նա­լու ան­գիր ա­նե­լու պատ­ճա­ռով է: Սա­նի հա­մար տա­րօ­րի­նակ է, ան­հաս­կա­նա­լի է միայ­նակ ե­կե­ղե­ցի գնա­լը, մի անկ­յու­նում կանգ­նե­լը, լաց լի­նե­լը, խան­դա­ղատ­վե­լը. այդ ա­մե­նը խորթ է նրան» (Նի­կոն Օպ­տինս­կի):
* Հովտ, նշանախեց` եբրայերենի փոքրագույն նշանագիրը: Փխբ.` կետ, նշան:

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031