Բազմիցս փաստերով ապացուցել եմ՝ սա Ալիևի պահանջն է, Փաշինյանը պետք է ամեն գնով հեռացնի Կաթողիկոսին, կա վերջնաժամկետ. Տաթևիկ Հայրապետյան
Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Սա զուտ կրկին դնեմ՝ որպես հիշեցում, թե ինչից ու երբ սկսեց ոմանց «հոգևոր փակուղին»․․․
Նաև հավելեմ, երեկվանից հետո ադրբեջանական իշխանական աղբյուրներից մեկը բառացի գրել է հետևյալը․ «Ամփոփելով՝ կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը կհաջողի մաքրել եկեղեցին ռևանշիստներից մինչև հաջորդ ամռանը նախատեսված ճակատագրական իրադարձությունները՝ այդ թվում այն հոգևորականների աջակցությամբ, ովքեր գիտակցում են, որ եկեղեցու գործը հասարակությանը բարության լույս բերելն է, այլ ոչ թե պատերազմի նոր բոցեր բորբոքելը։ Հուսանք, որ ժամանակի ընթացքում Հայաստանում կաճի խաղաղության, ներդաշնակության և բարիդրացիության գաղափարներ քարոզող կրոնական առաջնորդների թիվը»։
Ես բազմիցս պնդել եմ ու փաստերով ապացուցել, որ սա Ալիևի պահանջն է, ու Փաշինյանը պետք է ամեն գնով հեռացնի Կաթողիկոսին, վնասի եկեղեցուն, դրա համար ունի վերջնաժամկետ։ Ավելին, Բայրամովի հայտնի հարցազրույցը ազդանշան էր Փաշինյանին, որ վերջինս ակտիվանա այս ու մի շարք այլ թեմաներով, թե չէ իր մասին կսկսեն խոսել ու պատմել, թե իրեն ինչպես է պահել բանակցությունների ժամանակ։ Մի խոսքով, Ալիևը Փաշինյանի վրա կոմպրոմատներ ունի, Փաշինյանն էլ՝ որոշ հոգևորականների, ու էս սենց կոմպրոմատներով էլ մեր պետությանը հսկայական վնաս են հասցնում․․․
Իսկ մինչ ոմանք կոմպրոմատների ազդեցության տակ ամենավտանգավոր հակապետական քայլերն են անում, Ալիևը կարգադրում է սահմանել է «Ադրբեջանի նոր շրջանի պատմության ուսումնասիրության հիմնական ուղղությունները և ճանապարհային քարտեզը: Առաջ են քաշվել ադրբեջանական պետականության պատմության, Արևմտյան Ադրբեջանի պատմության, քարտեզագրության, պատմական և ազգագրական հարցերի, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների կիրառման հեռանկարների ուսումնասիրության նոր ուղղություններ: Հաշվի առնելով այս ամենը, սահմանվել են Պատմության և ազգագրության ինստիտուտի առջև ծառացած հիմնական խնդիրները: Այս խնդիրները կկազմեն ինստիտուտի 2026-2030 թվականների գործողությունների ծրագրի հիմքը»»:

