Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
hraparak.am-ի փոխանցմամբ՝ այսօր Երևանում ձերբակալվել է հոլիվուդյան հայտնի դերասան, ծագումով հայ Քեն Դավիթյանը: Ըստ կայքի աղբյուրների, նա ձերբակալվել է թմրամիջոցների հետ կապված մեղադրանքով:
Վիճակագրական կոմիտեի մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո, մինչև օրս Հայաստանից գնացողների և Հայաստան վերադարձողների հաշվառման վերաբերյալ մի քանի սկզբնաղբյուրներ կան՝ վարչական գրանցումները և հետազոտական տվյալները։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, դատախազության հետևողական համակարգման ներքո ձեռնարկված լայնածավալ դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված մեծ ծավալի ապացույցների և ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում հնարավոր է եղել բացահայտել համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ:
Հայտարարվել է, որ «OneCard» հաշվում կուտակված գումարը հնարավոր է կանխիկացնել, այնինչ կանխիկացնել հնարավոր է միայն օգտատիրոջ կողմից ձեռք բերված էլեկտրոնային միավորները և իր ստացած «Сash Back» միավորները:
Մաղթում եմ բարի աշխատանք մեր բոլորիս հարկերի հիման վրա վարձատրվող պետական պատասխանատուներին և ակնկալում եմ հարցերի շուտափույթ կարգավորում:
Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:
Նշենք, որ ուղեկցումն իրականացվել է ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների կողմից՝ ըստ նախատեսված կարգի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի։ Ավտոմեքենաներից հայհոյանքներ հնչեցնելու մասով Մալաթիայի քննչական ստորաբաժանումում կատարվում է նախաքննություն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանը ղեկավարել է իր կողմից ստեղծած քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը և օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ հիշյալ խմբավորման անդամներին հանձնարարություններ է տվել մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու վերաբերյալ, ինչպես նաև օգտագործելով իր հեղինակությունը՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող որոշումներ:
Հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:
Հուլիսի 8-ին Էրթիչի հանքավայրի տարածքում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու:
Թանգարանում ներկայացված աշխատանքների մեծ մասը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, ֆոնդի ցուցադրման պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա նոյեմբերին: Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը վարչապետի տիկնոջը խնդրեց հնարավորություն ընձեռել պայմանագիրը երկարաձգելու և թանգարանում ներկայացված նմուշների ցուցադրությունը շարունակելու համար:
Հուլիսի 4-ի երեկոյան ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գագարին բնակավայրի բենզալցակայանի մոտ կրակոցներ են հնչել։ Ահազանգով դեպքի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տարածքը զննվել էր. հայտնաբերվել էին ինքնաձիգի երկու տասնյակից ավելի պարկուճներ։
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա հուլիսի 5-7 աստիճանով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
TESSy-ում արձնագրված 5 266 դեպքե7ից լաբորատոր կերպով հաստատվել է 5 265-ը: Դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է արական սեռի (99,6 տոկոս) 31-ից մինչեւ 40 տարեկան անձանց մոտ (42 տոկոս):
Խափանման միջոցը՝ կալանք:
Ի՜նչ տառապանքներ են կրում մարդիկ: Որքա՜ն խնդիրներ ունեն: Որոշ մարդիկ այստեղ են գալիս, որպեսզի արագ՝ երկու րոպեում, ինձ պատմեն իրենց ցավի մասին և մի փոքր մխիթարություն ստանան:
Հուլիսի 7-ին, ժամը 22։24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։
Թումոյի ստարտափ Yelling ստուդիայի «Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» կոմիքսը շուտով կհայտնվի գրախանութների պահարաններին: Այս մասին տեղեկացրել են ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան բնակավայրերի գազասպառողների և «ՍԿ ԿԱԶ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:
Ամերիկայի հայկական համագումարը վշտով հայտնում է Անուշ Մաթևոսյանի մահվան լուրը, ում բարեգործությունը տարածվում էր Միացյալ Նահանգներում, Հայաստանում և Արցախում։
«Նոր Քրդատ օրենսգիրքը կիրառող իրավակիրառը վստահաբար և, ցավոք սրտի, խնդիր ունենալու է: Մի բան է՝ գտնել իրավական խնդիրների արդարացի, հավասարակշռությունը պահպանող լուծումներ, մեկ այլ բան է՝ դրանք կիրառության մեջ դնել: Քրդատ նոր օրենսգիրքն ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունի, 2006թ. վերջին գործընթաց սկսվեց, հետո այն կասեցվեց, ապա վերսկսվեց: Ես աշխատանքային խմբի անդամ եմ եղել 2011-12թթ.-ից»:
Կառավարությունը 2020 թ. օգոստոսի 13-ին որոշում է ընդունել՝ մանկատան շրջանավարտներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանց նվիրաբերել 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարանները։
18-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին հուլիսի 4-ին։ Երևանի Փափազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերեցին ու ոստիկանություն բերման ենթարկեցին 35-ամյա մի տղամարդու, որը մայիսի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են 22-ամյա երիտասարդի կողմից hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները:
Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի տարբեր համայնքներից ուխտավորաբար Հայաստան եկած երիտասարդների՝ ուղեկցությամբ Քլիվլենդ քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հրաչ քահանա Սարգսյանի: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։
2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ մտած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելվում է հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա օբյեկտներում (ճաշարաններ, սրճարաններ, բարեր և այլն): Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ: