
Փրկարարները Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել 29 տրանսպորտային միջոց

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 17-ին, ժամը 09։32-ին ահազանգ է ստացել, որ Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Շինուհայրի հենակետի մեկ մարտական հաշվարկ։
Ձնաբքի և խցանումների պատճառով ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է։
Նշվում է, որ Ժամը 10:40-ից մինչ16:20-ը փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 29 տրանսպորտային միջոց, որից 3-ը՝ բեռնատար:
Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում երթևեկություը երկողմանի վերականգնվել է: