Բաժիններ՝

Շղթայական վթար՝ Րաֆֆու դպրոցի դիմաց. բախվել են «BMW»-ն, «Honda»-ն, «Opel»-ը, «Ford»-ն ու «Lada»-ն. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Րաֆֆու անվան դպրոցի դիմաց, բախվել են «Lada», «Honda», «OPEL», «BMW» և «FORD» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում կատարել հերթապահություն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս