Կոսմետոլոգին այցելելուց հետո ռուս կինը կուրացել է
Վոլգոգրադի մարզում հաճախորդի այցն ավարտվել է կոսմետոլոգի դեմ քրեական գործի հարուցմամբ: Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է Don Mash Telegram ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Վոլժսկի քաղաքում։ Կինն այցելել է կոսմետոլոգին՝ ցանկանալով ազատվել ճակատի կնճիռներից և դեմքի տարիքային այլ փոփոխություններից։ Պրոցեդուրայից հետո կնոջ առողջական վիճակը վատացել է, և որոշ ժամանակ անց նրա մի աչքը կուրացել է:
Հետագայում պարզվել է, որ կոսմետոլոգը չի ունեցել անհրաժեշտ լիցենզիա։
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ առողջության համար ոչ անվտանգ ծառայություններ մատուցելու մեղադրանքով: