Բաժիններ՝

Մասիսի ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 11-ին Մասիս-Սիս ճանապարհի 5-րդ կմ-ին կանգնեցրել են կցորդիչով «ՄԱԶ» բեռնատար, որը բեռնված էր բետոնե սյուներով: Փաստաթղթերի ստուգման նպատակով բեռնատարը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Մասիսի ոստիկանների ձեռնարկած ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի 11-ի ժամը 12-ի սահմաններում բեռնատարի մասիսցի 62-ամյա վարորդը Նոր Կյուրին գյուղի 63-ամյա բնակչի պատվերով գնացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Մասիս-Արմավիր երկաթգծի՝ Սիս գյուղից Սիփանիկ տանող դաշտամիջյան հատված և պատվիրատուի 37-ամյա որդու հետ էքսկավատորի միջոցով բեռնատարն են բարձել երկաթգծի բետոնե 13 սյուն՝ 63-ամյա տղամարդու հողատարածք տեղափոխելու համար:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս