
27-ամյա երիտասարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները հունվարի 16-ին Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերել և Մարաշի բաժանմունք են տեղափոխել 27-ամյա Զավեն Թ.-ին, որը հունվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: