Հուլիսի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Համահայկական խաղերի համաշխարհայի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀԽՀԿ գործկոմի անդամ, Վրաստանի ներկայացուցիչ Վան Բայբութի հետ։
Արցախի կառավարության որոշմամբ արգելվել է հացահատիկի արտահանումն Արցախի տարածքից:
Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ ուղևորվել է Տավուշի մարզ՝ Դիլիջան։ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում «գովազդային» տեսահոլովակ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը եղջերուների կերակրում։
Շահամիրյանի Սահմանադրությունը, լինելով իրապես առաջադիմական ու լուսավորչական փաստաթուղթ, ըստ էության արտացոլում է պետականություն ունենալու հայ ժողովրդի դարավոր իղձը։ Պետականություն, որտեղ իշխանության միակ տերը ժողովուրդն է, իսկ միագ թագավորը՝ օրենքն ու օրինականությունը։
Հուլիսի 4-ին, ժամը 22:05-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել:
Հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի թափանցող, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 3-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին:
Հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «հրազենային բազմաթիվ արճճային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա տղա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
«Յանդեքս» տաքսի ծառայության վարորդների մեծ մասը դժգոհ է փոփոխություններից, որոնք արվել են, և որոշել են այլևս չհամագործակցել ընկերության հետ: Հիմնական պատճառն այն է, որ բարձրացվել է միջնորդավճարի արժեքը, ինչպես նաև 1 կմ համար պահանջվող գումարը. եթե նախկինում ծանրաբեռնված ժամերին կամ վատ եղանակին «մինիմալը» կարող էր կազմել 700-800 դրամ, ապա հիմա 12000-1600 դրամ է:
Հայաստանում օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լինի լիցենզավորված կազմակերպության կողմից:
Հուլիսի 4-ին, ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված:
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 27-ից հուլիսի 4-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5230 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 84 տրանսպորտային միջոց։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Գործարանային, Երկաթուղայինների փողոցների և Սյունիք գյուղի ջրամատակարարումը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու հանգամանքով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 1-ից սկսած կատարողական վարույթի շրջանակում պահանջատիրոջ օգտին բռնագանձված և պարտապանին վերադարձման ենթակա գումարները կատարողական վարույթի կողմերը կարող են ստանալ միայն անկանխիկ եղանակով, ինչի համար անհրաժեշտ է նախապես Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացնել շահառուի բանկային համապատասխան հաշվեհամարը։
Fly Arna ավիաընկերությունը հուլիսի 4-ից մեկնարկել է Երևան-Շարմ էլ Շեյխ-Երևան երթուղով չվերթը:
Ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով։ Դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է Լոռու մարզում։
Հուլիսի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից։ Այժմ այն վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։ Այս մասին ասվում է Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» տարածած հաղորդագրության մեջ:
Հուլիսի 4-ին, ժամը 09։30-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց Արևելագիտության ինստիտուտի «Ծոցի արաբական երկրներն ու հայ համայնքները. արդի միտումներ և հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նպատակ ունի դիվանագիտական և ակադեմիական շրջանակների ներգրավմամբ քննարկել Հայաստան-Ծոցի արաբական երկրներ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև այդ երկրներում հայ համայնքների զարգացման միտումները, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները:
Հուլիսի 2-ին, ժամը 13.00-ին, Երևանի Հանրապետության և Տպագրիչների փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 4-ին, ժամը 12:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տրակտորն ընկել է ձորը․ կա արգելափակված քաղաքացի։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունն իրականացրեց իր առաջին առեւտրային չվերթը Երևանից Հուրգադա: Այս մասին հայտնեցին ավիաընկերության մամուլի ծառայությունից:
«Կոմիտասական»՝ այսպես է կոչվում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ամառային դպրոցը, որը կանցկացվի երկու փուլով։ Հուլիսի 4-ին մեկշաբաթյա դպրոցը կմեկնարկի արվեստի և հումանիտար այլ ոլորտների ներկայացուցիչների՝ ասպիրանտներին, երիտասարդ գիտնականների համար, իսկ հուլիսի 11-16-ը «Կոմիտասական» ամառային դպրոցին կմասնակցեն 7-15 տարեկանները։