Ջրային պատրաստվածություն ունեցող պարեկները ծառայություն կիրականացնեն Սևանա լճի ափին. ՆԳ փոխնախարար
Ձյան շերտը գերազանցում է 10 սանտիմետրը:
Հայտնաբերված զանգվածներով նշանակված դատաքիմիական փորձաքննություններով հաստատվել է, որ դրանք տարբեր տեսակի թմրամիջոցներ են։
Փոսը, եթե փորվեց, նույն օրը պետք է լցվի. Փոխքաղաքապետ
Գործող երթուղային ցանցը թվայնացվել է, որի արդյունքում ուսումնասիրություն է իրականացվել «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներով սպասարկվող միկրոավտոբուսային բոլոր երթուղիներում, որոնք 24-ն են:
Դեռևս 2019 թվականին ձևավորված ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդն ուներ որոշումներ, որոնցով առաջարկում էր մանկապարտեզներում երկարօրյա ռեժիմի հնարավորություն ստեղծել։ Մայիսի 15-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Այսօր ևս 4 տրոլեյբուս կժամանի Երևան: Տեղեկությունը հայտնի դարձավ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Մրցանակը հանձնվել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանին Համաշխարհային Փոստային Միության կենտրոնակայանում՝ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 15-ին ժամը 10:30-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
Ա.Վ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
2023 թվականի առաջին 3 ամիսներին սեռական բռնության զոհ է դարձել 46 անչափահաս, տեղեկանում ենք Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած վիճակագրական տվյալներից:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
Զգուշացում: Անձը զգուշությամբ պետք է օգտագործի որոշ ուտելիքներ, ստամոքսը չծանրաբեռնի քնելուց առաջ: Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Մայիսի 15-ին Կոտայքի մարզի Գառնի համայնքի Հացավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 10:00-ից մինչև 11:00-ն գործարկվելու է էլեկտրական շչակ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Մայիսի 14-ին, ժամը 15:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Ակնալիճ գյուղի գերեզմանատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների մասնագետների աջակցությամբ մայիսի 11-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում անցկացվել է «Արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ անձնակազմի տարհանման և պատսպարման, ինչպես նաև հրդեհի դեպքում անձնակազմի գործողությունները» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
«MonumentWatch» կայքը հերթական ահազանգն է հնչեցրել՝ Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը։
Մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի, 18-19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-15-ը՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-17-ը և 18-19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ականավոր հասարակական, քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանի մահվան կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել:
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 13-ին, ժամը 21:12-ին ահազանգ է ստացել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում։
Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայում կայանալու են կառավարման դաշտային կետերի բացազատման և ենթակա ստորաբաժանումների հետ կայուն կապի ապահովման մարզումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը։