
19-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 10-ին Երևան քաղաքի Այասու փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Կոտայքի բաժին է տեղափոխվել 19-ամյա Գևորգ Հ.-ն, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: