Բաժիններ՝

Ակնալիճ գյուղում այրվել է ավտոմեքենա

Մայիսի 14-ին, ժամը 15:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Ակնալիճ գյուղի գերեզմանատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ն. Ս.-ն (ծնված 1995 թ.) և ուղևոր Ա. Ս.-ն (ծնված 1996 թ.) տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:55-ին, մարվել՝ 16։03-ին։

Ավտոմեքենան այրվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031