Բաժիններ՝

ՀայՓոստը ստացել է Համաշխարհային Փոստային Միության մրցանակ

ՀայՓոստը ստացել է Համաշխարհային Փոստային Միության Ծառայության որակի հիմնադրամի մրցանակը: Մրցանակը հանձնվել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանին Համաշխարհային Փոստային Միության կենտրոնակայանում՝ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում:

ՀՓՄ ծառայության Որակի Ֆոնդի /QSF / Խորհուրդը գնահատել է 2007թ-ից սկսած և արդեն ավարտված ծրագրերը և որոշել մրցանակ շնորհել լավագույն իրականացված QSF ծրագրերի համար:

Ինչպես տեղեկանում ենք ՀայՓոստի տարածած հաղորդագրությունից, մրցանակը հիմնված է փոստային օպերատորի ծրագրերի գնահատման արդյունքների վրա։

ՀՓՄ Ծառայության Որակի ֆոնդի / QSF/ Խորհուրդը ուսումնասիրել է ՀայՓոստի կողմից 2018թ.-ին ներդրված QSFARM1803 նախագծի հետիրագործման արդյունքները:

Նշվում է, որ ՀայՓոստը 2007 թ-ից ՀՓՄ ծառայության Որակի Ֆոնդի /QSF / միջոցներով ծառայության որակի բարելավման տարբեր ծրագրեր է իրականացնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս