Առայժմ հայտնի չէ, թե որ գծերում կշահագործվեն նոր տրոլեյբուսները

Այսօր ևս 4 տրոլեյբուս կժամանի Երևան: Տեղեկությունը հայտնի դարձավ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ տրոլեյբուսների թիվը կդառնա 8, իսկ մինչև ամսվա վերջ նախատեսվում է, որ թիվը կհասնի 15-ի:

«Նոր տրոլեյբուսները, որոնք ներմուծվել են, տալիս են մեզ հնարավորություն ընդհանուր ցանցից անջատված քշել ևս 60 հավելյալ կիլոմետր նույն էլեկտրաավտոբուսների տրամաբանության ներքո: Դա նշանակում է, որ մեր տրոլեյբուսների ցանցը մի փոքր ընդլայնվելու է, ուղին փոփոխվելու է որոշ չափով»,- ասաց Ավինյանը:

Իսկ, թե որ ուղղություններով կշահագործվեն տրոլեյբուսները, որոշումը կհրապարակվի հաջորդ գործակարգավարական նիստին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս