Սոնա Մնացականյանին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու փաստի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվում է. այն կուղարկվի դատարան՝ ըստ էության քննության:
Փաթեթներն առգրավվել են։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Անշարժ գույքի շուկայում բնակարանների վարձակալության, նաև վաճառքի գների բարձրացումը շարունակվում է: Թանկացման երկրորդ ալիքը պայմանավորված է մոբիլիզացիայի հետևանքով ՌԴ-ից քաղաքացիների նոր հոսքերով:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից Ազատ Մաջարյանի մայրը՝ Նարինե Գրիգորյանը, օրերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Եռաբլուրում կարմիր բերետավորների մասնակցությամբ աղմկահարույց միջադեպին՝ շեշտադրումով, թե «շատ ճիշտ են արել կարմիր բերետավորները»:
ՀՅԴ անդամ Շաղիկ Մարուխյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 7–ին, ժամը 18։00–ից` Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի փոխանցմամբ՝ 588.000-ից ավելի ունեցել ենք ներգնա զբոսաշրջային այցելություններ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում, որը 2.4 անգամ ավելի է, քանի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, սակայն, ցավոք, զգալիորեն հեռու է 2019 թվականի ցուցանիշից, որը եղել է 770.000:
Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան 2023 թվականի օգոստոսի 5-19-ը: Բացման արարողությունը կկայանա Գյումրիում, փակման արարողությունը՝ Երևանում: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:
«Հայրենադարձված գերիները մեզ հետ վստահորեն անկեղծ են». Սիրանուշ Սահակյան
Իսկ հոկտեմբերի 4-ին, խորհրդակցության ժամանակ, թշնամու հրթիռը պայթեց Շուշիի մշակույթի տան դահլիճում:
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զբոսաշրջության ոլորտը լուրջ խնդիրների առաջ է կանգնել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ որոշ զբոսաշրջային կենտրոններ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորված են եղել: Թեպետ սահմանին այսօր համեմատաբար հանգիստ է, միևնույն է այդ զբոսաշրջային կենտրոնները չեն գործում: «Ջերմուկը, որը ՀՀ կառավարության կողմից հայտարարված […]
Հոկտեմբերի 1-ին, ժամը 07։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող ծնողին` անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող լինելու հանգամանքից:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը Ազգային ժողովին ներկայացրեց «Քաղաքաշինության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենք»-ի նախագիծը, որի նպատակն է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելու մասով ՀՀ կառավարության համար լիազորող նորմերի սահմանումը:
Հայաստանում ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը լրանալը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017-2022թթ․ հոկտեմբերի սկզբի դրությամբ հատուցում է կատարել 4,855 զինծառայողների դեպքերով՝ մոտ 65 միլիարդ ՀՀ դրամ, որոնցից 4,438-ը՝ 44-օրյա պատերազմի արդյունքում։ ԶԱՀ-ի շահառուների ցանկին կարող եք ծանոթանալ կայքում։
Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2022 թվականի սեպտեմբեր ամսին լույս աշխարհ են եկել 203 երեխա՝ 104 տղա եւ 99 աղջիկ։
Այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր։
ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում կառուցվում է լուսավորության ցանց։
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Լուսաձոր և Ներքին Սզնեք գյուղերը կունենան լիարժեք ջրամատակարարում:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի անտառ տանող ճանապարհին «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, կողաշրջվել և հայտնվել ձորակում:
Երևանում նոյեմբերի 8-9-ին տեղի կունենա երկօրյա միջազգային ֆինանսական համաժողով, որին կմասնակցեն ներդրողներ, վենչուրային ընկերությունների, ընտանեկան գրասենյակների, ֆինանսական կառույցների, մասնավոր ընկերությունների, կառավարությունների և դեսպանատների ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 2-ին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 40-ամյա Թաթուլ Ի.-ն։
COVID-19-ի հիվանդացության նոր՝ յոթերորդ, ալիքը կարելի է սպասել Ռուսաստանում աշնան վերջին-ձմռան սկզբին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է բժիշկ վարակաբան Նիկոլայ Մալիշեւը:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 2-ին Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել և օդանավակայանից բաժին է ներկայացվել 57-ամյա Միշա Մ.-ն:
Եթե մարդիկ հասկացել են կյանքի գլխավոր իմաստը, ապա ուժ են գտնում մահվանը ճիշտ վերաբերվելու համար: Քանի որ կյանքի իմաստը հասկանալով՝ հոգևոր տեսանկյունից են վերաբերվում մահվանը: Գիտե՞ք, թե քանի՜-քանի՜ պատանի է ջարդուփշուր լինում մոպեդներով: Գիտե՞ք, թե քանի՜ երիտասարդ է ավտովթարի ենթարկվում մոտոցիկլետների վրա: Նրանք մոտոցիկլետը հետևի անիվի վրա են բարձրացնում և այդ վիճակում շատ հեշտ է շրջվել ու գլուխը կոտրել՝ ասֆալտին հարվածելով:
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 2-ին, ժամը 00.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 44-ամյա Տաթևիկ Ա.-ն:
Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի, Տաշիր և Քաջարան քաղաքների որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի։
Կապ չունի՝ որտեղ ես. դա ազդում է վրադ: Մեր High երգը գրել եմ 2020թ. պատերազմից բավականին ուշ, բայց քանի որ այդ բարկությունը, դառնությունը ինձ ներսից խեղդում էր, արդեն կար բորբոքված ասելիք: Բայց նաև այն համոզմունքն ունեի, որ պետք չէ միայն այդ դառնությունն ու բարկությունը երգի մեջ զետեղել, նաև պետք է ուժ հաղորդել, և գրեցի՝ մենք նորից ոտքի կկանգնենք: