Բաժիններ՝

17-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Հուլիսի 31-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխել Դարբնիկ գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդու»:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 30-ի ժամը 23.50-ի սահմաններում Դարբնիկ գյուղի Անդրանիկի փողոցում գտնվող հանրակացարանի բակում վիճաբանել են բուժօգնության տեղափոխվածն ու 17-ամյա համագյուղացին, որի ընթացքում էլ վերջինս սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 52-ամյա տղամարդու որովայնին:

Դարբնիկցի 17-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս