«Մինչև հիմա ոչ մեկի մտքով չի անցնել քրեականացնել Ցեղասպանության ժխտումը կամ Արցախի պատկանելության նկատմամբ ոտնձգություն կատարելը, որովհետև Հայաստանում չի եղել որևէ մարդ, որ դրանք կասկածի տակ կդներ: Եվ մեկ էլ տեսնում ենք, որ այս տարվա ապրիլի 24-ին ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ «Ցեղասպանություն» բառը չկա: Գրված է «Մեծ Եղեռն», ինչը մեղավորություն չնախատեսող եզրույթ է: Դրա համար կարիք առաջացավ ՀՀ Քրեական օրենսգրքում այս երկու նոր օրենքներ ներառելը՝ կանխելու համար համազգային նպատակներից հետքայլի ռիսկը»,- ասաց Արամ Օրբելյանը:
Պայմանավորվածության համաձայն՝ Վ. Ե.-ն մինչև 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, վերը նշված ընկերության աշխատակից Ռ. Վ.-ի օժանդակությամբ և ՊՆ իրային բազայի պահեստապետ Վ. Մ.-ի միջոցով, ինչպես նաև անձամբ, պայմանավորված կաշառքի գումարը մաս-մաս փոխանցել է ՊՆ պաշտոնյային:
Հիվանդանոց ոստիկանության Կենտրոնական բաժնից օպերատիվ, ինչպես նաև քննչական խմբեր են մեկնել:
Հուլիսի 13-ին, ժամը 02.40-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արդյունքում խախտվել է մարդկանց անդորրը, իսկ Դ. Ստեփանյանին պատճառվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և ուժեղ ֆիզիկական ցավ:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 44-ամյա տղամարդու սպանության դեպքը:
Բագրատաշենի անցակետով առանց փաստաթղթերի 280 լիտր ավտոմեքենայի շարժիչի յուղ էր անցկացրել
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան չր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Այս երեխաները մահացան, որովհետեւ նրանց մայրը ստիպված էր ամեն օր Արցախի Աղաբեկալանջ գյուղից ոտքով հասնել Մարտակերտ՝ նրանց համար կտրոնով տրվող սնունդ բերելու համար։
Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի հուլիսի 10-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել գլխավոր դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով
Ուսումնասիրության նախնական արդյունքներով ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման 20 միավոր անշարժ գույք:
Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում զերծ մնալ այդ օրերին Արա լեռան ստորոտում գտնվող Ծաղկեվանք եկեղեցու տարածք այցելությունից։
Բակերի բարեկարգմանը զուգահեռ՝ ոռոգման ջուրը դրանց կհասնի խողովակներով:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մայրս հայհոյանք չի գրել, նման բառապաշար չունի, նրա անուն և ազգանունով օգտահաշիվ են բացել. Կարապետյան
2023 թվականի մայիսի 24-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Օրենքը նաև սահմանում է, որ սեռափոխ եղած մարդիկ չեն կարող երեխա որդեգրել։
Քրեական հանցագործ Գեորգի Մանուկյանին՝ Թբիլիսցի Ժորիկ մականունով, հուլիսին ձերբակալել են Չեռնոգորիայի «Տիվատ» օդանավակայանում։ Մինչ այդ Ռուսաստանում նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Հունվարին 59-ամյա տղամարդուն հեռակա մեղադրել էին հանցավոր աստիճանակարգում բարձրագույն դիրք զբաղեցնելու հոդվածով։
Ուժեղացված ծառայություն կիրականացվի Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ գոտում, Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատն էլ ուժեղացված ծառայություն կիրականացնի հանրային №1, №2, №3 լողափերում։
Սա կոչ է բոլորիս:
Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժումը՝ ֆոտոշարքով
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է
Հուլիսի 13-ին երեկոյան պարեկները 3-րդ հարկից ընկած 7-ամյա տղային իրենց ծառայողական ավտոմեքենայով շտապ հասցրել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարել են տղայի կյանքի համար, սակայն ապարդյուն։ «Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր՝ կյանքի հետ անհամատեղելի բազմակի վնասվածքներ ուներ, արեցինք հնարավոր ամեն ինչ, բայց ցավոք, երեխայի կյանքը փրկել չկարողացանք»,- տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Կարեն Գևորգյանը։
Դուք ձեր փոխանցած գումարները սրանցից ոչ մի կերպ չեք կարողանալու հետ բերել, ու ամեն անգամ ինչ-որ հորինած խոչընդոտի պատճառով։
«Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ ստացավ, որ կազմակերպիչները նախորդ փառատոնի մասնակիցներին զեղչեր են խոստացել, չեն արել, դրան գումարած՝ այս տարի երաշխիքային մոտ 200.000 դրամ գումար են պահանջել ընկերություններից, նաեւ այլ դժվարություններ են առաջացրել այս տարի՝ փոխելով մասնակցության պայմանները, ինչի արդյունքում շատ արտադրողներ չեն մասնակցի այս փառատոնին:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորներն ու նրանց օգնականները Ազգային ժողովը դարձրել են սեփական դուքանը, որտեղ ում խելքին ինչ փչում, այն էլ անում է՝ մոռանալով, որ աշխատում են պետության թիվ մեկ քաղաքական` օրենսդիր մարմնում, որն անգամ աշխատանքային դրեսկոդ է սահմանում։ Նախօրեին մեծ աղմուկ բարձրացավ Հայկ Կոնջորյանի օգնականի՝ փուչիկներով լուսանկարների պատճառով:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Արցախում շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակում օր օրի շատուշատ ընտանիքներ կանգնում են սոցիալական ծանր խնդիրների առջև: Կենցաղային սպառման առաջին անհրաժեշտության առարկաների և սննդի ու վառելիքի բացակայության պատճառով հոգալ ընտանիքի մինիմալ պահանջները գրեթե անհնար է դարձել: Շրջափակման հարուցած խնդիրներն առաջինը զգացել են հատկապես սոցիալապես առավել խոցելի խմբերը, ովքեր օրվա գոյատևելու սնունդը հայթայթելու համար ստիպված անցնում են բազում դժվարությունների միջով: