Բաժիններ՝

Blockchain.com անվամբ իբր թե կրիպտոարժույթների վաճառքով զբաղվող ընկերություն կա, որն իրականում շատ մեծ զեղծարարություն է. Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Կարևոր։ Blockchain.com անվամբ իբր թե կրիպտոարժույթների վաճառքով զբաղվող ընկերություն կա, որն իրականում շատ մեծ զեղծարարություն է:

Վերջերս ինձ հարազատ մարդ էլ է դարձել սրանց զոհը: Դուք ձեր փոխանցած գումարները սրանցից ոչ մի կերպ չեք կարողանալու հետ բերել, ու ամեն անգամ ինչ-որ հորինած խոչընդոտի պատճառով: Կասեն, որ դաշտը կարգավորողները բլոկ են արել, կամ հարկայինը կամ ինչ-որ երկրի ԿԲ կամ այլ բան, կասեն փողդ շատացրու, որ հանես կամ փոխանցի մեկ այլ տեղ ու ինչ-որ մի այլ գործողություն արա, որ ստանաս գումարդ, բայց միևնույն է ոչինչ էլ չեք ստանալու, քանի որ այս ամենը կեղծիք է:

Տեսա իմ ընկերներից մարդիկ կան, որ հավանել են սրանց էջը ֆբ-ում: Եթե հանկարծ սրանց հետ որևէ գործարքի մեջ եք, խորհուրդ եմ տալիս դադարեցնել: Հետ ուզեք ձեր գումարները, կտեսնեք, որ չեն տալու, եթե արդեն իբր չեք կորցրել: Իբր, քանի որ ամբողջ առևտրի (թռեյդինգ) պրոցեսը կեղծ է, չկա իրականում ոչ մի առևտուր, ձեր գումարները ուղղակի գրպանել են:

ԿԲ-ին իմ կապերով տեղեկացրել եմ, կարծում եմ միակ բանը, որ կարող են անել դա տեղեկացնելն է հանրությանը և սրանց ՀՀ տարածքում արգելելը. Բայց քննությունը կարծում եմ շատ երկար կտևի, քանի որ փաստական տվյալներ հավաքելը շատ բարդ է, նաև այն պատճառով, որ սրանք ձևանում են, թե իբր իրենք չեն այս սկամի հեղինակները, այլ այլոք են իրենց էջը կոտրում և որոշ դեպքերում մարդկանց գումարներ շորթում, ինչն իր հերթին մեկ այլ խաբեություն է:

Կրկին, հորդորում եմ հեռու մնալ սրանցից:

Տեղեկացրեք բոլոր նրանց, որ կարծում եք սրանց հետ կարող է կապի մեջ լինել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։