
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝
Հուլիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-17-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։