Ձեռնարկվում են միջոցներ՝ նրանց ընկերոջը հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքներն ու իրականացրած վերլուծությունները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 9 մարդատար մեքենաներ սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել Հայաստանում բուժում ստացած արցախցիների։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` միաժամանակ հերքելով Տելեգրամի որոշ ալիքների տարածած լուրերն այն մասին, թե Լաչինի միջանցքը բացվել է մարդասիրական բեռների համար։
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որոշ անհատների և մասնավոր նախաձեռնությունների կողմից կազմակերպվում է սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում, ինչի անհրաժեշտությունն առկա չէ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը։
Ծայրահեղ լարված իրավիճակ՝ Հանրապետության հրապարակում
Բոլորը էնտեղ հարազատներ ունեն, ով գիտի՝ զոհված, անհետ կորած, կամ, լավագույն դեպքում՝ ապաստարաններում, կիսասոված (փոքր քույր ու եղբայր)։ Թուրքը զենքը վրաները։ Երեխեքի էմոցիոնալ վիճակը ահավոր է։ Տղաները միանգամից բռնկվում են, երբ վարորդները սադրում են։
Մի քանի տասնյակ բերետավորներ՝ մի քանի ցուցարարների դիմաց
Տրորեք, իրենք մեր Ղարաբաղն են տվել, եկեք, տրորեք. դպրոցական տղա
Քաղաքացին տանտիրոջ թույլտվությամբ շենքի վրայից հեռացրեց Տիգրան Ավինյանի պաստառը
Նիկոլ Փաշինյանին օգնության են հասնում կարմիր և սև բերետները. մարդկանց անկանոն բերման են ենթարկում
Քաղաքացիները մեքենաներից իջնում են և երեխաների հետ մանկական սայլակներով միանում բողոքի ակցիային
Փողոցով անցնող պարեկները ցուցարարներին խնդրեցին բացել փողոցը՝ անցնեն, բայց սպասեցին տարածքն ազատվի
Ակցիայի մասնակիցները փակեցին Խանջյան փողոցը
Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում սեպտեմբերի 21-ին իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակից մի խումբ քաղաքացիներ, հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ անպարկեշտ արտահայտություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խաթարելով տրանսպորտի եթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, փորձել են խոչընդոտել նշված խաչմերուկով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությունը, ընթացքի պահին ձեռքերով, ոտքերով, ձեռքին եղած իրերով հարվածներ հասցրել ավտոմեքենային, ինչպես նաև՝ վիճաբանության մեջ մտել հասարակական կարգը պահպանելու՝ իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների հետ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումը վկայում է, որ վերջին շրջանում հանրային խոսույթում հատկապես արտահայտված է տարբեր հիմքերով անձանց թիրախավորող, ատելություն հրահրող արտահայտությունների օգտագործումը, այդ թվում՝ հասարակական և քաղաքական գործիչների, զանգվածային լրատվության միջոցների կողմից։
Հլը նայեք 5 ծնողի համար ինչքան ոստիկան են բերել, մեկ է՝ գնալու ենք Հրապարակ. Աստղ Գալեյան
Անտարբեր մի եղեք, վաղը ցեղասպանությունը հասնելու է էս հրապարակ, խնդրում եմ, հավաքվեք. քաղաքացի
Ժողովո՛ւրդ, ո՞ւր եք. 2018թ. խաբվեցիք, 2021թ.-ին խաբվեցիք, էլի ե՞ք ուզում. քաղաքացի
Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան-Վարդանանց խաչմերուկում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակից մի խումբ քաղաքացիներ, հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել է հայհոյանքներով, կամ անպարկեշտ արտահայտություններով, կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խաթարելով տրանսպորտի եթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, շրջափակել են ճանապարհի այդ հատվածով երթևեկող «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցրել ավտոմեքենայի ուղևորին։
Նիկոլն ու իր բանդան թուրքական լրտեսներ են. ձուկը փտում է գլխից. դրանք պիտի ցմահ նստեն. քաղաքացի
Վիճակն Արցախում օրհասական է. 1915թ.-ն է. Նարե Սիմոնյան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության երրորդ բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը՝ ավտոմեքենան, վնասելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ադրբեջանի նախագահի կայքը Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ հարձակման մեկնարկից ի վեր ենթարկվել է զանգվածային կիբերհարձակման։ Այս մասին խոսել է Ադրբեջանի կապի և տեղեկատվական անվտանգության պետական հատուկ ծառայության ղեկավար Թուրալ Մամեդովը «Կիբերանվտանգության միջազգային օրեր» համաժողովում։
Այժմ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը հնարավորինս ամեն ինչ անում է ստեղծված իրավիճակում կապի ծառայության որակն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եռաբլուրում է Վեհափառը՝ եպիսկոպոսաց դասի հետ միասին՝ ՈՒՂԻՂ
Քաղաքացիների ոստիկանների միջև բախում սկսվեց
Մասնավորապես, խմբով հարձակում են գործել Կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության շարքերի վրա, որոնց զուգահեռ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին սկսել են հարվածներ հասցնել ոտքերով և ձեռքերով, ինչպես նաև՝ նրանց և Կառավարության շենքի ուղղությամբ նետել կազմակերպված ձևով, պայուսակներով նախապես հավաքի վայր բերված և անկարգությունների մասնակիցներին բաժանված մեծաքանակ քարեր, տարբեր չափերի երկաթի կտորներ, այդ թվում նաև՝ հրապարակի ծառերի բները հանգուցող երկաթի կոնստուկցիաները։
Այս մասին տեղեկացրել են Արցախի կառավարությունից՝ հավելելով, որ սննդի այդ կետերի հասցեների մասին լրացուցիչ կտեղեկացվի։
Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։Սեպտեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եռաբլուրն այս պահին` ՈՒՂԻՂ