
24-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ի ժամը 17.20-ին Կասկադ համալիրի աստիճանավանդակի սկզբնամասում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել Արարատի մարզի Դմիտրով գյուղի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի:
Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 2 փամփուշտով:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: