«Տոտալ և համապարփակ բարդակ. քաղաքացին 244 զանգահարել է ու որևէ մեկի դեպքում «բինգո» չի բռնել ու հեռախոսը վերցնող չի եղել»

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տոտալ եւ համապարփակ բարդակ… «Զվարթնոց» օդանավակայանի բարդակի մասին գրել էի, երբ «պասպորտ կոնտրոլ» անցնելու համար մինիմում 4 ժամ պիտի կանգնես, կամ՝ 9 հազար դրամ վճարես՝ fast track-ով անվճար անցնելու համար։

Ու էս համատարած բարդակն ամենուր է. մարդիկ լուսադեմից հերթ են պահում անձնագրային բաժանմունքներում եւ էդպես էլ օրերով չեն կարողանում մի տեղեկանք վերցնել։

Այսօր առավոտյան ինձ է դիմել մի քաղաքացի, ով, պարոն Ավինյան, մեկ օրվա մեջ 244 զանգահարել է քաղաքապետարանի ներքին համարով ու 244 անգամից որեւէ մեկի դեպքում «բինգո» չի բռնել ու հեռախոսը վերցնող չի եղել։ Էդ քաղաքաքացուն տարիուկես է Շենգավիթի կադաստրից ուղարկում են Երեւանի քաղաքապետարան, էնտեղից էլ՝ հետ են ուղարկում քաղաքապետարան։

Ու սա էլ դեռ ողջ բարդակը չէ։ Տարբեր կադաստրներում, համայնքապետարաններում ու թուղթ պեչատող մնացած «օբյեկտներում» վեր ընկած, շիլակ արած եղունգներով, պերեկիս դրած մազերով, ֆեյք «Balenciaga»-ի տոպով ու ֆեյք «Dior»-ի բմբուլի չստիկով, «հաշմանդամին»՝ «հաշվանթամ» ասող տգետ տիկնայք խայտառակ կոպիտ, գռեհիկ, լկտի արհամարհանքով են խոսում քաղաքացիների հետ ու կապ չունի՝ իր դիմաց 80-ամյա տարեց է, թե՝ որդեկորույս մայր։

Ասածս էն է՝ որ էդ ձեր համայնքապետարանների, անձնագրայինների, կադաստրների ու նմանատիպ պետական այլ կառույցների տիկնանց եւ տղամարդկանց համար մի կրթական «լիկբեզ» կազմակերպեք, դրանց IQ-ն ձգեք մինչեւ միջին օրանգուտանի IQ-ի ու սովորեցեք նվազագույն շփում քաղաքացիների հետ, որոնց հարկերի հաշվին դրանք մազի «նառաշ» ու ֆիյալետվի «շիլակ» են անում։

Հա, էս էլ փաստը՝ որ քաղաքացին մեկ օրվա մեջ 244 անգամ զանգահարել է քաղաքապետարան կոնկրետ բաժին ու երեւի հեռախոսահամարի կողքը վեր ընկածը գնացած է եղել մազի «նառաշի»»։

Տեսանյութեր

Լրահոս