Բաժիններ՝

37-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 23-ի գիշերը, ժամը 3.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ ավտոտնակների մոտ կրակոց է:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել:

Պարզվել է, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի 37-ամյա բնակիչը «Մակարով» տիպի գազային ատրճանակը լիցքաթափելու ժամանակ կրակոցներ է արձակել:

Քրեական հետախույզները ժամը 4.55-ին 37-ամյա տղամարդուն Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Քանաքեռ-Զեյթունի բաժին: Բաժնում նա հայտնել է, որ գազային ատրճանակը ավտոտնակում կայանված իր մեքենայի մեջ է, և պատրաստ է այն ներկայացնել:

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031