Միայն հուլիսին Վրաստանից Եվրամիության երկրներ ապաստանի 2 083 դիմում է ներկայացվել։ Այս մասին նշված է Եվրամիության ապաստանի գործակալության (EUAA) հուլիսյան դիմումների վիճակագրական տվյալների մեջ:
Կատարվում է նախաքննություն:
Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա հարձակման առաջին օրը։ Այդ օրվանից գյուղի 71-ամյա բնակիչ Մադաթ Բաբայանը համարվում էր անհետ կորած։ Հարազատի ճակատագրի մասին տեղեկություն չունեցող ընտանիքը հոկտեմբերի 9-ին զանգ է ստացել Բաքվից։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
Էմիլին ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ուսալար գյուղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ապաստանած Սարգիս և Մարիամ Սարգսյանների ընտանիքում։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Աբովյան փողոցում գտնվող Հայաստանի նկարիչների միության և կից տարածքների վերաբերյալ փաստաթղթերը:
Հետախուզվողի ներկայանալու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Կ. Բ.-ին, Ռ. Ս.-ին և Ս. Վ.-ին էլ մեղադրանքներ են առաջադրվել կաշառք տալու և կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Երևան քաղաքում` Հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին սպասվում է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
ՀՀ մարզերում այս պահին գտնվում է ԼՂ–ից բռնի տեղահանված 80 401 մարդ։ ՀՀ կառավարության նիստին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գավառ քաղաքի բնակիչ, Հայոց բանակի զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից Արտյոմ Հովիկի Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վարդենիս քաղաքում գործող նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների կողմից տուն-ինտերնատի 25-ամյա բնակչի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Պարեկային ծառայությանը կհատկացվի 50 ամենագնաց Շկոդա
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչներն արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու հնարավորություն ունեն։ ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Պարզվել է, որ նշված տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել վերջինիս և հարևանությամբ բնակվող, Հրազդանի 39-ամյա բնակչի միջև, որի ընթացքում վերջինս Ա.Հովհաննիսյանին գլխի շրջանում հասցրել է հարվածներ, ինչի հետևանքով 64-ամյա տղամարդը մահացել է:
«Վստահ ենք, որ առնվազն պետական բյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը կապահովենք, բայց սա շատ զուսպ գնահատական է։ Սրա հետ ուղղակի և անուղղակի կապված մի ցուցանիշի մասին էլ եմ ուզում խոսել։
Քարակերտ-Դալարիկ հատվածում հոկտեմբերի 12-ին՝ կեսգիշերն անց, բեռնատար գնացք է վթարվել: Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնում են, որ 36 վագոնից բաղկացած գնացքը մասնակի բեռնված էր ցեմենտի արտադրության համար նախատեսված հումքով, ինչպես նաև ուներ դատարկ վագոններ: Զոհեր չկան: Բացի շարժակազմից, վնասվել է նաև երկաթուղային գիծը: Ներկայում ընկերությունը կատարում է վթարավերականգնողական աշխատանքներ: Տվյալ հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ինչի […]
10.10.2023թ. ՊՊԾ դասակի ոստիկաններ Հ. Բ.-ն և Կ. Հ-ն, ՃՈ տեսուչ Մ. Հ-ն, ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Գ. Հ.-ն, ինչպես նաև բեռնատարի վարորդ Կ. Մ.-ն ձերբակալվել են:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
21-ամյա երիտասարդների անձնական վեճն ավարտվեց դանակահարությամբ
Գեղարքունիքի մարզում հաստատված բռնի տեղահանված մանկավարժների քանակը 88 է, որոնցից 19-ը հաշվառված են Գավառ, 30-ը՝ Սևան, 7-ը՝ Մարտունի, 22-ը՝ Վարդենիս, 10-ը՝ Ճամբարակ համայնքներում։
Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դարակերտ-Դաշտավան գյուղերի ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 24-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Սուրբ Եղիշեն ասում է, որ յուրաքանչյուր մարդ, հավատալով Աստուծուն, միանում է նորա հետ. «Միշտ Աստուած ինքն ընդ իւր, միշտ հաւատացեալ` ընդ նմա Աստուած», կամ «Եւ տեսեալ ուրուք զԱստուած, անդէն ի նոյն միացաւ ընդ նմա» (273, 326. Ս. Հովհ. Մանդ., 214): Այս սկզբունքը հասկանալի է, քանի որ մարդու կոչումն էլ Աստուծո հաղորդակից լինելն է, իբրև Աստուծո պատկեր` նորա իմաստության, արդարության ու սրբության և սիրո մասնակից լինելն է, հետևաբար Աստուծո հետ միանալն է: Եվ երբ մարդիկ միանում են Աստուծո հետ, այդպես կազմվում է Աստուծո արքայությունը (Գաղ., Բ 20, Հռ., Զ 10. Բ Կոր., Զ 16. ԺԳ 4):
Հոկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 11-ին, ժամը 17։30-ին ահազանգ է ստացել, որ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Գոռը մեկն է այն երեխաներից, որ Արցախից մեքենայով դուրս է բերել իր ընտանիքի անդամներին ու ապահով հասցրել Հայաստան։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
2023 թվականի հունիսի 27-ին դատախազն իր նախաձեռնությամբ որոշում էր կայացրել Ա.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում)։
Կատարվում է քննություն: