
«Lexus»-ում հրդեհ է բռնկվել. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի

Երևանում այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա պողոտայի թիվ 15 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրդեհ է բռնկվել Ռուդոլֆ Մ.-ին պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: