Բաժիններ՝

71-ամյա տղամարդն իր աճեցած կանեփից թմրամիջոց էր պատրաստել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վաղարշապատի բնակիչ 71-ամյա տղամարդը աճեցնում, մշակում է կանեփի բույսեր, նաև պահում և օգտագործում է թմրամիջոց:

Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են նշված հասցե:

Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ անձնական օգտագործման համար ունի մարիխուանա տեսակի թմրամիջոց և պատրաստ է այն ներկայացնել:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նրա տնամերձ հողամասում: Ակնհայտ տեսանելի մասում նկատվել են կանեփի մշակված բույսեր, իսկ բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ 69.14 գրամ քաշով:

Տղամարդը հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է, անձնական օգտագործման համար պատրաստել է իր աճեցած կանեփի թփերից:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս