Բաժիններ՝

Քրիս­տո­սի քա­հա­նա­յա­պե­տա­կան պաշտոնն ու Պա­տա­րա­գը

Քրիս­տոս ի­րա­կա­նաց­րեց յուր մար­գա­րեա­կան գոր­ծու­նեու­թյան նպա­տա­կը քա­հա­նա­յա­պե­տա­բար մա­տու­ցած պա­տա­րա­գով: Քա­հա­նա­յա­պե­տա­կան պաշ­տոնի գա­ղա­փարն ու հի­մունքն Աս­տու­ծո և մար­դու մի­ջի հաշ­տու­թյունն է, որ ար­տա­հայտում է ա­մե­նայն քա­հա­նա­յու­թյան և նո­րա զո­հա­բե­րու­թյան մեջ:

Եվ ո­րով­հե­տև մար­գա­րեու­թյան վերջն ու լրու­մը Քրիս­տոս է, հե­տևա­բար քա­հա­նա­յու­թյունն ու զո­հը ստա­նում է յուր իս­կու­թյունը Քրիս­տո­սի մեջ: Եվ քա­նի որ ոչ մի ա­րա­րած, մա­նավանդ մե­ղան­չա­կան ա­րա­րած, չի կա­րող Աս­տու­ծո և մար­դու մեջ հաշ­տու­թյան միջ­նորդ լի­նել, հաշ­տու­թյան զոհ լի­նել, պարզ է, որ Քրիս­տոս է իս­կա­կան քա­հա­նա­յա­պետն և իս­կա­կան զո­հը: Իբ­րև Աս­տու­ծո Որ­դի և Մար­դո Որ­դի և իբ­րև Նոր Ուխ­տի հաստա­տող, Քրիս­տոս այն քա­հա­նա­յա­պե­տու­թյան և զո­հի կա­տա­րումն և իս­կու­թյունն է, որ բա­ցար­ձա­կա­պես նշա­նա­կու­թյուն ու­նի թե՛ մար­դու և թե՛ Աս­տու­ծո ա­ռաջ:

Այս բա­ցար­ձակ նշա­նա­կու­թյունը հաստա­տված է Քրիս­տո­սի մարդ­կու­թյան և աստվա­ծու­թյան ի­րա­կան միու­թյան վրա: Մե­ղան­չա­կան մարդ­կու­թյունն յուր մեղ­քով բա­ժա­նված է Աս­տու­ծուց, այն­պես որ մե­ղան­չող մարդն էր կա­րող յուր սահ­մա­նա­փակ ուժե­րի անվս­տա­հու­թյամբ մոտե­նալ առ Աս­տված ի հաշ­տու­թյունն միու­թյան և ոչ էլ Աս­տված յուր ա­մե­նա­բարձ­րու­թյամբ կա­րող էր միա­նալ ու հաշ­տվիլ մեղ­քում թավա­լված մարդ­կու­թյան հետ: Բայց Աս­տված, հավի­տե­նա­կան սեր լի­նե­լով, չպետք է թող­ներ մարդ­կու­թյունն յուրյանից բա­ժա­նված. նո­րա կա­տա­րյալ սի­րուց բղխում է այն նա­խատ­նօ­րի­նված հաշ­տու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյունը (Եփ., Ա 5. Ա Պետ., Ա 20), ո­րով միայն կա­րող էին մար­դիկ վերս­տին հաշտ միու­թյան մեջ մտնել Աս­տու­ծո հետ բազ­մա­դա­րյան բա­ժա­նու­մից հետո:

Աս­տու­ծո անս­տվեր փո­փո­խու­թյունը չի կա­րող յուր ար­քա­յու­թյան ի­րա­կա­նաց­ման հա­մար ստեղ­ծած սե­փա­կան աշ­խար­հը վերջ­նա­կա­նա­պես մեր­ժել յուր­յանից. ըստ ո­րում` յուր սե­փա­կան աշ­խար­հը փրկում է, որպեսզի մարդ­կու­թյունը կա­րո­ղա­նա հա­մար­ձա­կա­պես մտնել յուր սուրբ սի­րո միու­թյան մեջ` ա­ռանց յուր բա­ցար­ձակ ար­դա­րու­թյան ու սրբու­թյան տուժ­ման: Եվ այդ պատ­ճա­ռով է, որ Աս­տու­ծո սի­րուց բղխում է հաշ­տու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյունը, բայցև միան­գա­մայն նո­րա սրբու­թյունից բղխում է մեղ­քի չքա­ցու­մը, իսկ նո­րա ար­դա­րու­թյունից հե­տևում է աստվա­ծա­յին ցա­սումն ու պա­տիժ: Ուստիև մարդ­կու­թյունն յուր մե­ղան­չա­կան վի­ճա­կում կոչ­վում է «որ­դիք բար­կու­թյան»: Աս­տու­ծո բար­կու­թյունը բղխում է նո­րա սրբու­թյունից և ար­դա­րու­թյունից, և քա­նի որ նո­րա սերը քավու­թյուն է պա­հան­ջում ու փրկու­թյուն, հայտ­նի է, որ նո­րա բար­կու­թյունը նո­րա սի­րո հե­տևանքն է, ո­րով պետք է ո­ղոր­մի յուր ա­րա­րած­նե­րի վրա (տե՛ս վե­րը, գլ. ԺԱ): Աս­տու­ծո սրբու­թյան, ար­դա­րու­թյան և ո­ղոր­մա­ծու­թյան այդ ի­րա­կա­նու­թյունն ի­րա­գործ­վում է Քրիս­տո­սի գե­րահ­րաշ պա­տա­րա­գով (Ե­ղի­շե, 267-273):

Կարդացեք նաև

Պա­տա­րա­գի կամ զո­հի կա­րևո­րու­թյունը բղխում է հաշ­տու­թյան սկզբուն­քից: Աս­տու­ծո դեմ մե­ղան­չած մար­դը չի կա­րող յուր մեղ­քի քավու­թյան հա­մար մի որևիցե հա­տու­ցումն տալ. ար­դա­րու­թյան տե­սա­կետից նա­յե­լով` մե­ղան­չա­ծը պետք է մեռ­նի և նո­րից ծնվի ա­ռանց այն մեղ­քին, ո­րի մեջ է ըն­կել մե­ղան­չու­մով: Մեռ­նե­լու անհ­նա­րու­թյունից ծա­գել է զո­հը, որ ա­նե­լով` մարդ ներ­քին զղջմամբ բա­րո­յա­պես մեռ­նում է այդ զո­հի հետ և Աս­տու­ծո ա­ռաջ սրբված հա­մար­վում: Բայց այս­պի­սի զոհն, որ ընդ­հան­րա­ցած էր հին ազ­գե­րի մեջ, նա­խա­տիպ ու կրթիչ նշա­նա­կու­թյուն ու­նեին և ոչ մի ի­րա­կան հաստա­տու­թյուն չէին մեղ­քի թո­ղու­թյան: Ա­ռավել ևս ամ­բողջ մարդ­կու­թյան հա­մար անհ­նար է մի որևիցե կեն­դա­նու և յուր զո­հով ար­դա­րա­նալ ու սրբվիլ մե­ղան­չա­կան վի­ճա­կից: Մարդ­կու­թյունը կա­րող էր քավվիլ մի­միայն այն ժա­մա­նակ, երբ իս­կա­պես կա­րո­ղա­նար զո­հել յուր մե­ղան­չա­կան էու­թյունը կամ երբ մեռ­ներ նո­րա մե­ղան­չա­կան ե­սը, ան­ձը, և վերս­տին իբ­րև հնա­զանդ որ­դի ծնվեր:

Սա­կայն ամ­բողջ մարդ­կու­թյունը չէր կա­րող յուր մե­ղան­չա­կան էու­թյամբ կամ ան­ձով մեռ­նել, վասնզի մեռ­նե­լուց հետո կրկին վե­րած­նվել կա­րե­լի է մի­միայն Աս­տու­ծո օգ­նու­թյամբն ու հա­ղոր­դակ­ցու­թյամբ, մինչ­դեռ մարդ­կու­թյունն յուր մեղ­քով կտրված էր Աս­տու­ծուց և ու­րեմն ա­ռանց նո­րան չէր կա­րող կրկին կեն­դա­նա­նալ: Եվ քա­նի որ մար­դու մեռ­նելն ու կեն­դա­նա­նա­լը ան­կա­րե­լի էր ա­ռանց Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյան, հե­տևա­բար և ոչ մի ու­րիշ զոհ չէր կա­րող մար­դուն ար­դա­րաց­նել կամ նո­րա խիղ­ճը հանգս­տաց­նել (Եբր., Թ): Այլև յուր բա­րո­յա­կան ա­զա­տու­թյունից զրկված ու մեղ­քում թավա­լված մար­դը չէր էլ կա­րե­նում որևիցե կեր­պով Աս­տու­ծո նվի­րվել և անձ­նա­զոհ լի­նել յուր մե­ղաց հա­մար:

Ու­րեմն մարդ ինքն ա­զա­տա­պես չէր կա­րո­ղա­նում որևիցե կեր­պով յուր մե­ղան­չա­կա­նու­թյունը հետ առ­նել, ոչն­չաց­նել և վերս­տին մտնել սրբու­թյամբ և ար­դա­րու­թյամբ աստվա­ծա­յին սի­րո և հնա­զան­դու­թյան մեջ: Այս պատ­ճա­ռով Աս­տված է ա­նում այդ յուր մեծ ո­ղոր­մու­թյամբ, զի ե­թե մարդ կա­մե­նար էլ ա­զա­տա­պես յուր մե­ղան­չա­կա­նու­թյունը հետ առ­նել և մտնել ար­դա­րու­թյան մեջ, նա պետք էր և կա­րող էր մի­միայն Աս­տու­ծո գոր­ծակ­ցու­թյամբն ա­նել, որպեսզի հաշ­տու­թյուն Աս­տու­ծո կող­մից կա­յա­ցած լի­ներ: Ա­հա և մար­դու այդ կա­մե­ցո­ղու­թյունը և Աս­տու­ծո գոր­ծակ­ցու­թյունն ի­րա­կա­նա­նում է աստվա­ծա­մարդ Քրիս­տո­սի մեջ (Բ Կոր., Ե 19):

Աս­տված էլ, ըստ յուր կան­խա­գետ տնօ­րի­նու­թյան և յուր շնոր­հաց ու սի­րո ա­ռա­տու­թյամբ, տվավ յուր Որ­դուն մարդ­կանց փրկու­թյան հա­մար: Նո­րա Որ­դին, խո­նար­հվելով հնա­զան­դու­թյան ու հե­զու­թյան մեջ` հա­կա­ռակ Ա­դա­մի ամ­բար­տավա­նու­թյան և անհ­նա­զան­դու­թյան, չար­չա­րվեց ու զո­հվեց իբ­րև ամ­բողջ մարդ­կու­թյան զոհ և այն, ինչ որ մարդ­կու­թյունը սոս­կա­պես ա­նել չէր կա­րող, ի­րա­գոր­ծեց Քրիս­տոս` յուր մեջ միաց­նե­լով, մեկ դարձ­նե­լով մարդ­կու­թյունն և աստվա­ծու­թյունը: Նո­րա մեջ է ի­րա­կա­նա­նում Աս­տու­ծո սի­րո և շնոր­հաց ո­ղոր­մու­թյունն ու միան­գա­մայն ամ­բողջ մարդ­կու­թյան սրբաց­ման գոր­ծը, վասնզի Քրիս­տո­սով իջ­նում է Աս­տված մարդ­կու­թյան մեջ, իսկ մարդ­կու­թյունը բավա­կա­նու­թյուն է տա­լիս աստվա­ծա­յին ար­դա­րու­թյան: Ըստ այսմ` Քրիս­տոս դառ­նում է նոր մարդ­կու­թյան նա­խա­մար­դը, որ վեր­ջաց­նում է հին մարդ­կու­թյան և Աս­տու­ծո մի­ջի բա­ժա­նու­մը, սրբում է մարդ­կու­թյունն և Աս­տու­ծո սի­րո շնորհ­նե­րը վերս­տին բաշ­խում է մարդ­կու­թյան:

Աս­տվա­ծա­յին տնօ­րի­նու­թյամբ Քրիս­տոս դառ­նում է Նա­խա­մարդ, ո­րի հետ միա­նա­լով` ա­մե­նայն հավա­տա­ցող դառ­նում է նոր մարդ, այ­սինքն` ինչ­պես որ մե­ղան­չած Ա­դա­մի մի­ջո­ցով բո­լոր մար­դիկ մե­ղան­չա­կան վի­ճա­կը ժա­ռան­գե­ցին, այն­պես էլ ար­դար ու սուրբ Ա­դա­մի, այն է` Քրիս­տո­սի մի­ջո­ցով ար­դա­րու­թյուն են ժա­ռան­գում: Նոր Ա­դա­մը մե­ռավ հին մարդ­կու­թյան հա­մար, ու­րեմն և նո­րա­նով հին մարդ­կու­թյունը մե­ռավ, բայց նոր Ա­դա­մը հա­րյավ, նո­րա հետ հառ­նում են և հավա­տա­ցյալք. ու­րեմն Հին Ա­դա­մով մահ էին ժա­ռան­գում, իսկ նոր Ա­դա­մով` կեն­դա­նու­թյուն. մի մար­դով մահ ե­ղավ, և մի մար­դով` հա­րու­թյուն մե­ռե­լոց. «Որ­պէս Ա­դա­մաւն ա­մե­նե­քին մե­ռա­նին, նոյն­պէս եւ Քրիս­տո­սիւ ա­մե­նե­քեան կեն­դա­նաս­ցին» (Ա Կոր., ԺԵ 21, 22. Բ Կոր., Ե 14, 15):

Քրիս­տո­սով կա­տար­վում է մարդ­կու­թյան զո­հը, և ու­րեմն մար­դը հաշտ­վում է Աս­տու­ծո հետ, բայցև Քրիս­տո­սով փրկվում է մարդ­կու­թյունն յուր մեղ­քե­րից, ըստ ո­րում` նա տա­լիս է մար­դուն նոր կյանք և հաստա­տուն հա­ղոր­դակ­ցու­թյուն Աս­տու­ծո հետ: Հե­տևա­բար Աս­տու­ծո ար­դա­րու­թյունն ի­րա­կա­նա­նում է, և Աս­տված հաշտ­վում է մար­դու հետ, իսկ մար­դը սրբվում է և Աս­տու­ծո բա­րիք­նե­րը վա­յե­լում նո­րա հա­ղոր­դակ­ցու­թյամբ: Այ­նու­հե­տև յուրա­քան­չյուր ան­հա­տի փրկու­թյունն ի­րա­գործ­վում է այ­նով, որ հավա­տում է Քրիս­տո­սին` հավա­տա­լով միա­նում է նո­րա հետ և այդ­պի­սով մտնում է նո­րա փրկա­գոր­ծա­կան բա­րիք­նե­րի մեջ:

Կհավա­տաս, կմիա­նաս Քրիս­տո­սի հետ, նո­րա շնորհ­նե­րի տակ նո­րա ճա­նա­պար­հով կգնաս և, նո­րա փրկու­թյունը վա­յե­լե­լով, կբարձ­րա­նաս նո­րա հետ. չես հավա­տալ, կօտարա­նաս նո­րա բո­լոր շնորհ­նե­րից, կընկ­նես վեր­ջա­կա­նա­պես և կմեռ­նես իբ­րև հին Ա­դա­մի ժա­ռանգ ա­դա­մա­յին կյան­քի բո­լոր ձա­խոր­դու­թյանց ու հե­ծե­ծա­նաց մեջ: Եվ այս պարզ է, վասնզի հին Ա­դա­մը, մե­ղան­չե­լով, չկա­րո­ղա­ցավ ի­րա­գոր­ծել յուր կո­չումն, ըն­կավ և աշ­խար­հին են­թար­կվեց. նո­րա շավ­ղումն էին և նո­րա բնա­կան ժա­ռանգ­նե­րը: Իսկ նոր Ա­դա­մը յուր կա­տա­րե­լու­թյամբ ի­րա­կա­նաց­րեց մար­դու կա­տա­րե­լա­տիպ կո­չու­մը և, ա­մե­նայն փոր­ձու­թյանց վրա հաղթա­նա­կե­լով, աշ­խար­հը հաղթեց. նո­րա ճա­նա­պարհն են գնում և նո­րա հավա­տա­ցյալ ժա­ռանգ­նե­րը: Ա­ռա­ջին Ա­դա­մը խախ­տեց ար­դա­րու­թյունն և օրեն­քը, երկ­րորդ Ա­դա­մը կա­տա­րեց ա­մե­նայն օրենք և ար­դա­րու­թյուն իբ­րև մարդ­կու­թյան բնու­թյուն, մարդ­կու­թյան կա­տա­րե­լա­տիպ և ի­րա­կան-էա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ: Հե­տևա­բար մեր նա­խա­մար­դի կամ Քրիս­տո­սի օ­րի­նա­կա­տա­րու­թյունն, ար­դա­րու­թյունն ու հաղթա­նա­կը մեր օ­րի­նա­կա­տա­րու­թյունն է, մեր ար­դա­րու­թյունն է և մեր հաղթա­նա­կը (Մատթ., Գ 15. Ե 17. Եբր., Ժ 7. Հովհ., ԺԶ 33):

Աս­տված էլ Քրիս­տո­սով է նա­յում մեզ վրա և նո­րա բո­լոր վաստակ­նե­րը մերն է հա­մա­րում, զի նա մեր գլուխն է, և մենք` նո­րա ան­դամ­նե­րը, նա մեր նա­խա­հայրն է, և մենք` նո­րա ժա­ռանգ­նե­րը: Նա գլուխ է` ոչ ինչ­պես մի Հայկ, մի Ա­րամ, մի Ա­շոտ, մի Ս. Գրի­գոր Լու­սավո­րիչ, մի Ս. Սա­հակ ու Ս. Մես­րոպ, ո­րոնց շնորհ­ներն ու վաստակ­նե­րը մերն ենք հա­մա­րում, նո­ցա հա­մե­մատ պար­ծե­նում և ե­րես­պար­զուկ հան­դի­սա­նում, այլ իբ­րև հաղթա­պանծ, գե­րա­պանծ ու շնոր­հա­տու կա­տա­րե­լա­տիպ: Վասնզի Քրիս­տոս մեզ ոչ թե մի որևիցե վաստակ է շնոր­հում, այլ ա­մե­նայն վաստակ ու շնորհ, քա­նի որ սրբել է մեզ մեղ­քե­րից, զար­թեց­նում է մեղ­քի ճա­նա­չո­ղու­թյունը մեր մեջ, ա­ռաջ­նոր­դում է դեպի յուր աստվա­ծա­յին կյան­քի վա­յե­լու­մը և յուրյան հե­տևող­նե­րին Աս­տու­ծո Որ­դիք է դարձ­նում (Ա Կոր., Ա 30. Հովհ., Ա 12): Նա տա­լիս է ա­մե­նայն բա­րիք և կեն­դա­նու­թյուն ի­րա­կա­նա­պես, զի ոչ թե ար­տա­քուստ է միայն պար­գևում, այլ ինքն իսկ կեն­դա­նու­թյուն է տա­լիս մեզ` ան­ձամբ մեր մեջ բնա­կվելով և մեզ յուրյան չար­չա­րա­կից ու խա­չա­կից ա­նե­լով` հա­րու­թյան շնորհ­նե­րը բաշ­խե­լու հա­մար (Գաղ., Բ 20):

Մենք էլ պետք է հավատ­քով Քրիս­տո­սի չար­չա­րան­քին ու մահ­վան հա­ղորդ լի­նինք, որ նո­րա կյան­քին ևս կցորդ դառ­նանք, վասնզի նա ինքն ևս մեր չար­չա­րան­քին ու մա­հվան մեջ մտավ` մեզ կյանք շնոր­հե­լու հա­մար. «Զի այն, որ ոչն գի­տէր զմեղս, վասն մեր մեղս ա­րար, զի մեք ե­ղի­ցուք նո­վաւ ար­դա­րու­թիւն Աս­տու­ծոյ» (Բ Կոր., Ե 21): Այ­սինքն` նա մեզ հա­մար հանձն ա­ռավ մե­ղան­չա­կան մար­դու պա­տի­ժը: Մե­ղան­չա­կան աշ­խար­հը մեղ­քի գա­գաթ­նա­կետին հա­սավ, երբ մարմ­նա­ցյալ ար­դա­րու­թյունը բարձ­րաց­րեց խա­չի վրա: Աշ­խար­հի եր­կու ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը` հրեու­թյունն ու հե­թա­նո­սու­թյունը, միա­ցան` ար­դա­րու­թյունը պատ­ժե­լու հա­մար, մինչ­դեռ դո­քա պետք է ար­դա­րու­թյունը հաստա­տեին երկ­րի վրա:

Տա­ռա­պաշտ և ան­հավատ հրեու­թյունը` մի կող­մից և կայս­րա­պաշտ պե­տու­թյունը` մյուս կող­մից ա­մե­նայն ճշմար­տու­թյուն յուրյանց ինք­նաստվա­ծաց­ման հասց­րած տի­րա­պե­տու­թյան մեջ էին գտնում և, միա­նա­լով, այդ մե­ղան­չա­կան ձգտմամբ խա­չե­ցին Քրիս­տո­սին: Ուստիև այդ խա­չե­լու­թյունը դար­ձավ մեղ­քի գա­գաթ­նա­կետը հնե­րի հա­մար և կյան­քի գա­գաթ­նա­կետը` նո­րե­րի հա­մար: Խա­չի վրա Քրիս­տոս նո­ցա մեղ­քը յուրը հա­մա­րեց, որ մենք ևս նո­րա կյան­քը մե­րը հա­մա­րենք (Բ Կոր., Ե 21. Ա Պետ., Բ 24. Ես., ԾԳ 4):

Նա պա­տի­ժը կրեց, որ խա­ղա­ղու­թյուն տա մեզ: Նա խա­չի վրա ա­նեծքն ա­ռավ, որ մենք օրհ­նու­թյուն ստա­նանք: Նա ցավեց, չար­չա­րվեց մարդ­կա­յին մեղ­քի հա­մար` գի­տակ­ցե­լով այդ մեղ­քի սոս­կա­լի ծան­րու­թյան (Շար., 270), ո­րով մեղ­քի բարձ­րա­գույն գի­տակ­ցու­թյունն ու ցավը ի­րա­կա­նաց­րեց: Նա հանձն ա­ռավ մարդ­կու­թյան մեղ­քի ծայ­րա­հեղու­թյունն ու յուր մեջ ոչն­չաց­րեց խա­չի վրա` մեզ այդ ծայ­րա­հեղու­թյունից ա­զա­տե­լու հա­մար (Հռ., Գ 25. Բ Կոր., Ե 14, 15): Նա ա­զա­տա­պես հանձն ա­ռավ մեղ­քի ցավն ու պա­տի­ժը և մեղ­քի բո­լոր հե­տևանք­նե­րի կեդ­րո­նա­ցու­մը, այն է` մա­հը:

Ին­քը մեղք չու­ներ և մե­ղավո­րի մա­հը հանձն ա­ռավ. Ինքն ան­մահ է և մահ­կա­նա­ցվի մահն յուրաց­րեց ու խա­չի վրա բևե­ռեց, մա­հվան խայ­թո­ցը, որ մեղքն է, խա­չի վրա վար­սեց: Սա­կայն Քրիս­տոս Աս­տված է և ան­մահ, իբ­րև մարդ ու մահ­կա­նա­ցու մե­ռավ և հա­րու­թյամբ կեն­դա­նու­թյուն տվավ մահ­կա­նա­ցու մար­դուն, ըստ ո­րում` նա ոչն­չաց­րեց մահն ու մա­հվան խայ­թո­ցը փշրեց (Եբր., Բ 15. Եղիշե, 31): «Միա­բա­նե­ցին եր­կինք և եր­կիր ի մա­հու Միած­նին Աս­տու­ծոյ» (Ե­ղի­շե, 286), այ­սինքն` եր­կիրն ի­րա­կա­նաց­րեց յուր մեղ­քի ծայ­րա­հեղու­թյունը, իսկ եր­կինքն` աստվա­ծա­յին ո­ղոր­մա­ծու­թյան ա­մե­նա­բարձր շնոր­հը տվավ. եր­կուքն էլ Քրիս­տո­սով խա­չի վրա բարձ­րա­ցան, ա­ռա­ջի­նը ոչն­չա­ցավ, իսկ երկ­րոր­դը շնոր­հվեց հավա­տա­ցո­ղին: Այդ­տեղ մեռ­նում է մար­դու միա­կող­մա­նի կամքն և այն ամեն աշ­խար­հա­յին, քա­ղա­քա­կան, երկ­րավոր ե­րա­նու­թյան և ա­րվես­տա­գի­տա­կան վա­յել­չու­թյունք ու մե­ծու­թյունք, ո­րոնց մեջ մար­դը ո­րո­նում էր յուր եր­ջան­կու­թյունը: Այդ բո­լոր միա­կող­մա­նի մե­ծու­թյուն­նե­րը Քրիս­տո­սով զո­հա­բեր­վում են աստվա­ծա­յին շնոր­հաց հա­մար: Նո­րա­նով ըն­կավ աշ­խար­հա­յինն, և թա­գավո­րեց աստվա­ծա­յի­նը: Ուս­տիև Ս. Գրի­գոր Նա­րե­կա­ցին, ո­գևոր­վելով այդ մեծ խորհր­դով, բա­­ցա­կան­չում է առ Քրիս­տոս. «Որ միայն մարմ­նա­ցար վասն մեր` ըստ մեզ, զի ա­րաս­ցես զմեզ վասն քո` ըստ քեզ…» (ԺԹ 43):

Բայց ին­չո՞ւ Քրիս­տո­սի սքան­չե­լի պա­տա­րա­գը խա­չով ի­րա­գոր­ծվեց: Այս հար­ցի հիմ­նա­կան պա­տաս­խա­նը տա­լիս է մեզ Պո­ղոս ա­ռա­քյալն յուր խա­չի ճա­ռի մեջ: Նա, խոսե­լով ան­հավա­տու­թյամբ կո­րած­նե­րի և խա­չով փրկված­նե­րի վրա, ա­սում է. «Իսկ ո­րով­հե­տեւ Հրէայք նշան հայ­ցեն, եւ հե­թա­նոսք զի­մաստու­թիւն խնդրեն, մեք քա­րո­զես­ցուք զխա­չե­լեալն Քրիս­տոս, Հրէից գայ­թակ­ղու­թիւն եւ հե­թա­նո­սաց յի­մա­րու­թիւն. բայց նո­ցին իսկ կո­չե­ցե­լոցն Հրէից եւ հե­թա­նո­սաց, զՔրիս­տոս Աս­տու­ծոյ զօ­րու­թիւն եւ Աս­տու­ծոյ ի­մաստու­թիւն» (Ա Կոր., Ա 18): Ա­ռա­քյալը գե­ղեց­կա­պես պար­զում է խա­չի մեծ խոր­հուր­դը: Խա­չը մի ա­մե­նա­խիստ պատ­ժա­կան գոր­ծիք էր հին ժա­մա­նակ և հավա­նորեն Փյունի­կեից է տա­րա­ծվել շրջա­կա երկր­նե­րը: Խա­չից ավե­լի ծանր ու տան­ջա­կան պա­տիժ դեռ չէ հնա­րված մարդ­կու­թյան ան­գութ շրջա­նում, ըստ ո­րում` խա­չի վրա բևե­ռված մար­դը ա­մե­նա­սոս­կա­լի չար­չա­րանք­ներ էր կրում 12 ժա­մից մին­չև ե­րեք օր` թե՛ վեր­քե­րի ան­տա­նե­լի կսկիծ­նե­րից և թե՛ ա­րյան շրջա­նա­ռու­թյան վնա­սվելուց: Թե՛ հրեից և թե՛ հին քա­ղա­քակր­թված ազ­գե­րի մեջ խաչն ա­մե­նա­ծայ­րա­հեղ ստո­րա­ցումն էր. Մով­սի­սա­կան օրենքն այդ է ար­տա­հայտում` ա­նի­ծե­լով խա­չից կա­խվող­նե­րին (Բ 0ր., ԻԱ 23): Ուստիև հրեայք, ո­րոնք հպար­տա­նում էին յուրյանց նա­խա­հայ­րե­րի վա­յե­լած աստվա­ծա­յին Ուխ­տով և իբ­րև ընտ­րյալ ժո­ղո­վուրդ, սպա­սում էին մի փա­ռավոր Մե­սիա­յի, որ գար ամեն տե­սակ հրաշք­նե­րով ու մի մեծ պե­տու­թյուն հաստա­տեր, նո­ցա հա­մար` խա­չվող Մե­սիան մի մեծ գայ­թակ­ղու­թյուն էր: Մյուս կող­մից մարդ­կա­յին հե­թա­նո­սա­կան բո­լոր ի­մաստա­սի­րու­թյան հա­կա­սող և հա­կա­ռակ մի բան էր` տես­նել Աս­տու­ծո Որ­դուն խա­չի վրա ու նո­րա­նից փրկու­թյուն սպա­սել:

Սա­կայն մենք արդեն տե­սանք, որ Աս­տու­ծո շնոր­հած փրկու­թյունը չէր կա­րող ըստ մեր ի­մաստու­թյան լի­նել. ի­մաստու­թյուն էր շնոր­հել Աս­տված յուր ստեղ­ծած մար­դուն, մինչ­դեռ սա յուր ի­մաստու­թյամբ խա­բվեց, ար­հա­մար­հեց Աս­տու­ծուն ու զրկվեց բո­լոր բա­րիք­նե­րից: Հրեայք հպար­տա­նում էին յուրյանց ըն­կած դրու­թյամբ հան­դերձ, հե­թա­նոս­ներն էլ յուրյանց իս­կա­պես անփր­կա­րար միա­կող­մա­նի ի­մաստու­թյամբ, և եր­կուքն էլ կար­ծում էին, թե անձ­նա­կան վաստա­կով պետք է փրկու­թյան հաս­նեին: Խա­չի վրա խոր­տակ­վում է հրեա­կան հպար­տու­թյունը, ծաղր­վում է հե­թա­նո­սաց ի­մաստու­թյունն, ու­րեմն ոչն­չա­նում է ըն­կած մարդ­կու­թյան վաստա­կավոր ակն­կա­լու­թյունն, ու միև­նույն ժա­մա­նակ մի­միայն Աս­տված է փրկու­թյուն պար­գևում նո­ցա, ո­րոնք այդ կզգան և յուրյանց հույսը նո­րա վրա կդնեն[1]: Խա­չով մարդ­կու­թյունը պետք է տես­նե, որ ոչ մի կերպ չի կա­րող բարձ­րա­նալ ա­ռանց Աս­տու­ծո և ոչ մի լոկ մարմ­նավոր-աշ­խար­հա­յին փառ­քով չի կա­րող ա­ռանց Աս­տու­ծո մե­ծա­նալ ու հարա­տևել:

Նա պետք է գի­տե­նա, որ նա­խա­մար­դի անկ­ման ծա­ռի փո­խա­րեն բարձ­րաց­ման խա­չը տնկվեց, մա­հա­ցու պտղի փո­խա­րեն` կեն­դա­րար հա­ղոր­դու­թյունն, ինչ­պես և եր­գում ենք. «Տա­րա­ծեալ ձեռք ընդ ձե­ռաց` ոտք ընդ ո­տից ըն­թա­նա­լեաց. փայտ ընդ փայ­տի դուռն պտղոյն կեանք մա­հու փո­խար­կե­լով» (Շար., տե՛ս և 306. Գր. Ար­շար., 35. Մեկն. Ժամ., էջ 255-257):

Այս­պի­սով, խա­չը դար­ձավ աշ­խար­հիս նե­ղու­թյանց գե­րա­կա­տար օ­րի­նակ և մխի­թա­րու­թյուն նե­ղու­թյանց, խոր­տա­կումն մեղ­քի և հաղթա­նակ ար­դա­րու­թյան: Խա­չը ե­ղավ հին մե­ղան­չա­կան աշ­խար­հի հա­մար պար­տու­թյան և ա­մոթի նշան, նոր ու նո­րոգ աշ­խար­հի հա­մար` մխի­թա­րու­թյուն ու փառք (Ա Հովհ., Ի­մաստ., 98-100): Խա­չի վրա է հայտն­վում Աս­տու­ծո սրբու­թյունը, ար­դա­րու­թյունն ու սերը, այս­տեղ է Աս­տու­ծո դա­տաստա­նը կա­տար­վում մեզ նո­րա­նից բա­ժա­նող մեղ­քի վրա և մեզ նո­րա հետ միաց­նող սերը փայ­լում: Այս է դավա­նում Հա­յը` «չար­չա­րեալ, խա­չեալ, թա­ղեալ» ա­սե­լով յուր «Տէր Յիսուս Քրիս­տո­սի» մա­սին, այս է դավա­նում և փա­ռա­բա­նե­լով. «Սուրբ Աս­տուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ ան­մահ, որ խա­չե­ցար վասն մեր, ո­ղոր­մեա՛ մեզ», ինչ­պես երգ­վում է Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցում ավան­դա­բար` ըստ Հով­սեփ Ա­րե­մա­թա­ցուն և հիմ­նա­պես` ըստ ա­ռա­քե­լոց վար­դա­պե­տու­թյան[2] Ե. դա­րից սկսած[3] (Շար., 485, 491 և այլն):

Խա­չի ճա­ռով ո­րոշ­վում է ե­րա­նու­թյուն և ա­նեծք, հավատք և ան­հավա­տու­թյուն, ում հա­մար քաղցր է մարմ­նավո­րը, անձ­նա­կա­նը, նա չի կա­րող հավա­տալ և կեր­թա դեպի կո­րուստ` «զի ի­մաստու­թիւն աշ­խար­հիս այ­սո­րիկ յի­մա­րու­թիւն է ա­ռա­ջի Աս­տու­ծոյ» (Ա Կոր., Գ 19), իսկ ում հա­մար այս աշ­խար­հը մարմ­նավոր մի­ջոց է Աս­տու­ծո ար­քա­յու­թյան ձգտող­նե­րի ա­ռաջ, նա կհավա­տա և Աս­տու­ծո ե­րա­նա­կան փրկու­թյունն ու միու­թյունը կվա­յե­լե հա­վիտ­յան: Նո­րա խա­չի վրա նա­յե­լով` պետք է հիշենք մեր ան­կու­մը մեր անհ­նա­զան­դու­թյամբ ու մեր հավատ­քով[4]: Խա­չով պետք է մտա­բե­րենք մե­ղան­չա­կան մարդ­կու­թյան մեղ­քի ծայ­րա­հեղու­թյունն և Աս­տու­ծո սի­րո պար­գևի մեծ փառ­քը: Մեր ե­րե­սին էլ  խաչ հա­նե­լով` պետք է ներշն­չենք մեր հո­գու մեջ խա­չի ճա­ռը (Ե­ղի­շե, 53. Փարպ., 365. Հովհ. Մանդ., 122), որ մեր գոր­ծու­նեու­թյան հիմ­նա­քար դառ­նա, խա­չի խոր­հուրդն այն է, նախ` որ մեր մարմ­նավոր կյան­քը պետք է գոր­ծադ­րենք Աս­տու­ծո ար­քա­յու­թյան հա­մար, և երկ­րորդ` պետք է հիշենք մեղ­քի զազ­րու­թյունն ու Աս­տու­ծո փառ­քը, ըստ ո­րում և «մի պար­ծես­ցի ա­մե­նայն մար­մին ա­ռա­ջի Աս­տու­ծոյ», այլ «որ պար­ծին` ի Տէր պար­ծես­ցի» (Ա Կոր., Ա 20, 31):

Այս ճշմար­տու­թյունն է եր­գա­բան­վում շա­րա­կա­նի մեջ կարճ և ազ­դու (592, 706. տե՛ս և Եղիշե, 211).

«Ի խա­չիլն քո մե­ռու­ցեր զմահ,

Եւ յաղ­բե­րէ կո­ղի քո տիե­զե­րաց ար­բու­ցեր զան­մա­հու­թիւն»:

«Բարձ­րա­նա­լով քո ի խա­չին,

Բարձ­րա­ցու­ցեր զմեզ ի յեր­կինս»:


[1] «Իսրայէլ կոծեսցի, զի անջատեցաւ ի ճշմարիտ Աստուծոյ. հեթանոսք կոծին, զի անջատին ի սուտ աստուածոցն իւրեանց… եւ դառնայ կոծն ոմանց յան·իւտ կորուստ, եւ ոմանց` ի կորստենէ յանանց լոյսն»:  Եղիշե, 278:

[2] Ա Կոր., Բ 8. Փիլ., Բ 8. Եբր., Զ 6. Թ 12. Հովհ., Գ 16. Հռ., Բ 9, 10. Թ 5. Կող., Ա 18. Բ 9. Գործ., Թ 28. հմմտ. Հռ., Ե 9, 10. Բ Կոր., Ե 18. Գաղ., Դ 4. Գ 13. Ա Հովհ., Ա 7. Բ Կոր., ԺԳ 4. Հովհ., Ե 27. Կող., Բ 3 § այլն. «Հաշտեցաք ընդ Աստուծոյ մահուամբ Որդւոյ նո­րա»: «Աստուած յիւր Որդին ոչ խնայեաց, այլ մեր ամենեցուն մատնեաց զնա»: «Հովուել զժողովուրդ Տեառն, զոր ապրեցոյց արեամբն իւրով»: «ԶՏէրն փառաց ի խաչ հանէին»:

[3] Ընդհ., 188. Ստ. Սյուն., Թուղթ, Շար. Քերթողահոր, Դավիթ Անհ., Ներբ. խաչի, Գր. Արշ., 61, 113. Ս. Հովհ. Իմաստ., 89-91, 112. Անանիա Սանահնեցի. Ընդդեմ եր­կաբն.19*§ այլն:

[4] «Որ ոչ զմարմինն եւ եթ միայն զ·ալի աչօք տեսանեն, այլ ընդ նմին մարմնոյն եւ զաներեւոյթ աստուածութիւնն իմանալի աչօք իմանան սեւեռեալ ի խաչին, ոչ մեռանին նոքա երկմտութեամբ զմահն մշտնջենաւոր, այլ հաւասարեալ ընդ մեզ ասասցեն, թէ խաչեալն է Աստուած եւ ընդ խաչելոյն յառնեն` որպէս եւ նա յետ երիցաւուրց»: «Իսկ որք ոչն ախորժեն զմարմինն Քրիստոսի ի փառս Երրորդութեան Բարձրացուցանել եւ ոչ զԱստուած ասեն խաչեալ, այլ մարդ սոսկ, եւ զատանեն զՅիսուսի ի Քրիստոսէն, եւ եր­կու անձինս յայտնեն, զոմն` չարչարելի եւ զոմն` անչարչարելի, եւ ոչ ասեն զՄիածին Որդին Աստուծոյ միացելով մարմնով իւրով խաչեալ եւ խաչեալ եւ չարչարեալ եւ մե­ռեալ եւ յարեալ եւ նստեալ ընդ աջմէ Հօր` ոչ է նա այն, որ անուանեալն կոչի, այսինքն` քրիստոնեայ»:  Ս. Հովհ. Իմաստ., Խոստով., էջ 20-28:

Արշակ Տեր Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

Տեսանյութեր

Լրահոս