
Կիրանց և Բերքաբեր բնակավայրից հյուսիս-արևելք ընկած շրջաններում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆ

Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1550 մ հյուսիս-արևելք և Բերքաբեր բնակավայրից հյուսիս-արևելք՝ 1360 մ, 1170 մ, 900 մ հեռավորությամբ շրջաններում օգոստոսի 7-ին ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ մանրամասնելով, որ լինելու է 10 պայթյուն:
«Հարակից բնակավայրերի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,- ասված է հայտարարության մեջ: