Այ սենց են երկիրը թալանում. մի քանի ամսվա ասֆալտ է, առաջին իսկ անձրևից հետո քանդվում է. Արթուր Չախոյան
Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «Կարճ ու կոնկրետ դուրս է գալիս այն, որ հարկատու ժողովրդի վճարած հարկերը միտումնավոր մսխվում են քաղաքապետարանի կողմից անորակ` կրկնակի ու անգամ եռակի անգամ արված ասֆալտապատման աշխատանքների վրա, իսկ ասֆալտը առաջին իսկ անձրևից հետո քանդվում է։
Նիկոլ Փաշինյանի խոսույթի համաձայն Տիգրան ԱվիՐյանն ինչքան ասֆալտ պետք է ուտի ու բորդյուր լիզի ու ժողովրդի հարկերը մսխի, որ Նիկոլ Փաշինյանի խոսք տված ասֆալտի դիետան իրագործի, քանի որ արդեն տարին կես է եղել, իսկ փոսերը քչանալու փոխարեն շատացել են»։