Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ իրազեկելով դեկտեմբերի 1-ից անշարժ գույքի վարձակալության հետ կապված ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով սահմանված որոշ դրույթների փոփոխությունների վերաբերյալ:
Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» (EDEX 2023) պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, որի պաշտոնական բացմանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ:
Խոսելով շուկայում հայտնաբերված խախտումներից՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը նշեց, որ գնալով դրանց թիվն ավելանում է։ Մասնավորապես, 2022 թվականին իրականացվել է 270 ստուգում, հայտնաբերվել է 93 խախտում։ Այս տարվա 9 ամիսներին իրականացվել է 261 ստուգում, հայտնաբերվել է 106 խախտում։
Առաջարկվել է հետագա հետազոտման և անհրաժեշտության դեպքում բուժումը իրականացնելու նպատակով հոսպիտալացում, սակայն տղայի ընտանիքը հրաժարվել է, և գնացել են տուն: Նույն օրը՝ երեկոյան, երեխայի մոտ սկսվել է շնչառական անբավարարություն՝ հևոց։
Դեկտեմբերի 5-ի, 8-ի և 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 7 ցմահ դատապարտյալ հայտարարել էր հացադուլ անվտանգային գոտին մեղմացնելու և պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացների առնչությամբ։
Նարեկս խնդրեց՝ «ընկերներին» բան չասենք. երեխուս «արա» բառի համար են ծեծել բժիշկ Կոնդյանի թոռը, փոխտնօրենի տղան. մահացած աշակերտի հորաքույր
Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Փ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
«Իգիթ» ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացվել է որպես «Լոռի» տեսակի պանիր:
Շիրակի պետական համալսարանի դասախոս, գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը հրապարակել է Շիրակի մարզի պարեկի կազմած արձանագրությունը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել
Կենտրոնականի քրեական հետախույզների հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 2-ին 20-ամյա օտարերկրացին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, դանակի սպառնալիքով ավազակության փորձ կատարելու և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Մի հագարացու կին տառապում էր կրծքավանդակի սարսափելի ցավերից և բժիշկների առաջարկած միջոցները ոչ մի օգուտ չէին տալիս: Եվ ամուսինը նրան խղճալով՝ նստեցրեց ձիու վրա ու տարավ կանանց քրիստոնեական մենաստան, որը հայտնի էր այնտեղի օրհնված ջրի հրաշալի բուժիչ հատկություններով:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2023 թվականի նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 0,1 տոկոս։ Սա նշանակում է, որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գները թեթևակի աճել են։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել նաև նորարեշցի երիտասարդը:
Ռուզան Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հեեեյ, ո՞վ կա այդտեղ․․․ Ո՞վ պետք է պատասխան տա այսօր Բարձրունիում զոհված իմ հրաշալի ուսանող Գերասիմ Առաքելյանի մահվան համար․․․
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ Տեղում հրդեհի ծխացող օջախները հայտնաբերելու համար ԱԹՍ-ի միջոցով իրականացվում է օդային հետախուզում։
Աննա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պարզաբանել է Կառավարության նոյեմբերի 30-ի նիստում հաստատված՝ Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» որոշումը:
Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանը՝ ի դեմս Վաշինգտոնի նահանգի Սիեթլի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Վազգեն քահանա Բոյաջյանի, Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Մեսրոպ քահանա Աշի և թեմական խորհրդի ատենապետ տիար Վարդան Նազիրյանի։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Հայրապետական տնօրինությամբ և իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը։
Վայոց ձորի մարզի Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից բացված կրակի հետևանքով զոհված Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր։
Կատարվում է քննություն:
Էլադա Սարգսյանն իր կյանքում երրորդ անգամ է փախստական դարձել։ Նա ծնվել է Բաքվում և լքել հայրենի քաղաքը 1988 թվականին՝ 19 տարեկանում, երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել: Քաղաքի երբեմնի մեծաթիվ հայկական փոքրամասնությունը բռնության պատճառով դուրս է մղվեց, գրում է Reuters-ը։
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը: