Դավիդ Օ.-ն կալանավորվել է
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները, համագործակցելով Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 3-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Աշոցքի բաժին են տեղափոխել 42-ամյա Դավիդ Օ.-ին:
Նա 2020 թ. նոյեմբերի 5-ից ՌԴ Սամարայի Դաշնային ծառայության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: