Բաժիններ՝

Հանցագործությունից հետո օտարերկրացի երիտասարդը չի հասցրել հեռանալ երկրից

Նոյեմբերի 26-ի ժամը 21.17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 21-ամյա օտարերկրյա քաղաքացի:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 21.00-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ 21-ամյա երիտասարդին ու նրա հասակակից համերկրացուն է մոտեցել 20-ամյա մեկ այլ համերկրացի և դանակի սպառնալիքով պահանջել նրանց բջջային հեռախոսներն ու փող: Բացասական պատասխան ստանալով՝ նա փորձել է ուժով վերցնել հեռախոսներն ու փողը՝ այդ ընթացքում էլ դանակահարել է հիվանդանոց տեղափոխված երիտասարդին:

Կենտրոնականի քրեական հետախույզների հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 2-ին 20-ամյա օտարերկրացին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, դանակի սպառնալիքով ավազակության փորձ կատարելու և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս