
Զինծառայության պարտականություններից հրաժարվելու մեղադրանքով հետախուզվող Հարություն Մ.-ն կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի պարեկները դեկտեմբերի 3-ին Գյումրիի Օզանյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Ախուրյանի բաժին են տեղափոխել 33-ամյա Հարություն Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոց՝ կալանք:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: